Ընդհանրացում
Ավստրո-Հունգարական կայսրության նախկին մայրաքաղաքը իրենից ներկայացնում է հնի և նորի, բարձր արվեստի և մասսայականի համաձուլվածք: Վիեննան իրավամբ համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Վիեննան համարում են Եվրոպայի սիրտը: Այս հիասքանչ քաղաքում Ձեզ չի լքի տոնական զգացողությունը: Հաբսբուրգների ընտանիքի կայսրերի նախկին նստավայրը լի է արվեստի և պատմության հուշարձաններով:
Վիեննա ժամանելուց (մոտավորապես 12:00) Ձեզ է սպասում ոտքով էքսկուրսիա քաղաքում:
Դուք կտեսնեք պալատներ բարոկկո ոճում, կայսերական ժամանակների տպավորիչ շինություններ, կզբոսնեք միջնադարյան գեղարվեստական հմայք ունեցող փողոցներով: Նրանք պատկանում են «հին» Վիեննային այնպես, ինչպես Սբ. Ստեփանոսի տաճարը, Հոֆբուրգը, Ձիավարության իսպանական դպրոցը, հայտնի Շոնբրուն պալատը:
(սկիզբը՝ 7:00)