







































































































Ընդհանրացում
Իհարկե բոլորը լսել են ֆրանսիական կռուասաններով առավոտյան սուրճի, աղմկոտ սեղանիկներով երեկոյան բիստրոների և փարիզյան բուլվարների տապակած շագանակների բույրի մասին: Սակայն ոմանց համար Փարիզը դա Նոտեր Դամի դժգույն մթնշաղն է, զբոսաշրջիկների շշուկը Լուվրի գրեթե դատարկ սրահներում և Սեն-Լուի կղզին` իր հնադարյան առանձնատներով, իսկ ոմանց համար էլ` նախ և առաջ Էյֆելյան աշտարակն է: Ժամանակակից ճարտարապետներն ուղևորվում են Փարիզ, որպեսզի ոգեշնչվեն Դեֆանս թաղամասի և Մոնպարնաս աշտարակի ավանտգարդ ուղղություններով:
Ամբողջ տարիˋ շաբաթվա ցանկացած օր
Տեղավորումˋ 2** հյուրանոցում, 3*** հյուրանոցում, 4**** հյուրանոցում
ՕՐ 1 Փարիզ
Ժամանում Փարիզ: Խմբակային տրանսֆեր և տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոց:
ՕՐ 2 Փարիզի գանձերը
Նախաճաշ: Շրջայց քաղաքումˋ այցելություն Փարիզի կենտրոնում, Սեն գետի ափին գտնվող Սիտե կղզի, Բաստիլի հրապարակ, Օպերա, Վանդոմ հրապարակ, Մարսի դաշտ, աշխարհահռչակ Ելիսեյան դաշտեր, ողջ Ֆրանսիայի գլխավոր այցեքարտը համարվող Էյֆելյան աշտարակ և Համաձայնության հրապարակ: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 3 Փարիզի գրկում
Նախաճաշ: Էքսկուրսիաˋ «Պատմական Փարիզ» Սիտե կղզուց մինչ Լատինական թաղամաս: Այցելություն հանրահայտ Փարիզի Աստվածամոր տաճար, որի կառուցման աշխատանքները շուրջ 200 տարի են տևել, Լատինական թաղամաս, Սորբոնի համալսարան, հռոմեական բաղնիքներ, Պանթեոն և նախկինում թագավորական այգի հանդիսացող Լյուքսեմբուրգյան այգի ուր գտնվում է նաև Սենատի նախագահի նստավայրը: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:
ՕՐ 4 Մոնմարտր
Նախաճաշ: Էքսկուրսիա դեպի բոհեմական Մոնմարտր բլուր, որտեղ գտնվում են Սուրբ սրտի բազիլիկˋ Սակրե Կյորը, Սբ. Պետրոսի եկեղեցին, ինչպես նաև Տերտրի հրապարակը իր բազմաթիվ նկարիչներով և սրճարաններով: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:
ՕՐ 5 Լուվր
Նախաճաշ: Էքսկուրսիա Փարիզի մեկ այլ այցեքարտ համարվող, աշխարհահռչակ Լուվրի թանգարան, ուր ներկայացված են հազարավոր հավաքածուներ այդ թվում նաև հանրահայտ Վեներայի արձանը, հաղթանակի աստվածուհի Նիկայի հին-հունական մարմարե քանդակը, մեծն Լեոնարդո Դա Վինչիի Մոնա Լիզա կտավը և մի շարք այլ իտալացի ու ֆրանսիացի նկարիչների ստեղծագործությունները: Ազատ ժամանակ հավաքածուների ինքնուրույն դիտման համար: Գիշերակաց հյուրանոցում:
ՕՐ 6-7 Փարիզ
Նախաճաշ: Ազատ ժամանակ: Ցանկացողները կարող են պատվիրել լրացուցիչ էքսկուրսիաներ դեպի Լուարի հովտի, Ժիվերնիի, Շանտիի, Վերսալի և Ֆենտենբլոի ամրոցներ, ինչպես նաև ձեռք բերել Լիդոի, Մուլեն Ռուժի և այլ շոու ներկայացումների տոմսեր: Գիշերակաց հյուրանոցում:
ՕՐ 8 Օդանավակայան
Նախաճաշ: Տրանսֆեր օդանավակայան: Տուրի ավարտ:
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Տուրերը նախատեսված են "Զբոսաշրջիկների համար, ովքեր նախընտրում են հստակ պլանավորված և մշակված երթուղիներով ճամփորդություններ, որոնց ընթացքում հնարավություն կունենան գումար և ժամանակ խնայելու հետ մեկտեղ այցելել ամենահետաքրքիր տեսարժան վայրեր: " Տուրերը մեկնարկում են Շաբաթվա ցանկացած օր (առնվազն 2 անձի համար): Ստանդարտ բնակեցում 2*, 3*, 4* և 5* հյուրանոցներում և պանսիոններում կախված սեզոնից: Ներառում են նախաճաշ (բուֆետ կամ կոնտինետալ) և բոլոր տեսակի հարմարություններով (զուգարանակոնք, լոգարան կամ ցնցուղ, հեռուստացույց և հեռախոս, օդորակիչ և ջեռուցման համակարգ) կահավորված համարներ: Որպես կանոն հյուրանոցները գտնվում են քաղաքի կենտրոնում: Ծանրաբեռնված ժամանակաշրջանում հնարավոր է զբոսաշրջիկների բնակեցում քաղաքի այլ հատվածներում կամ արվարձաններում: Համաձայն նախատեսված ծրագրի հնարավոր է փոխել քաղաքների այցելությունների հերթականությունը, փոխարինել հյուրանոցը մեկ այլ նույն կարգի հյուրանոցով, մի քաղաքի գիշերակացը՝ մեկ այլ քաղաքի գիշերակացով: Տուրերը գործում են ամբողջ տարի Ազգային տոների, կոնգրեսների (Сarnaval, GSM, Construmat, Fallas, Feria de Sevilla և այլն) ինչպես նաև Ամանորի, Սբ. Ծնունդի և Սբ. Զատիկի ժամանակ տուրերի արժեքները բարձրանում են: Հավելավճարի մասին տեղեկատվություն տրամադրվում է ամրագրման ժամանակ: Տրանսֆերներ "Կախված չվերթից նախատեսված են խմբակային տրանսֆերներ՝ էքսկուրսավարով կամ առանց նրա: Ինչպես ժամանման, այնպես էլ մեկնման ժամանակ խմբում ընդգրկվում են տարբեր չվերթների ուղևորներ, այդ իսկ պատճառով հնարավոր է օդանավակայանում այլ չվերթների ժամանմանը սպասելու անհրաժեշտություն առաջանա:
Վճարման տարբերակներ
Credit Card - Wire Transfer - American Express - Master/ Visa Card -
Օրեր : 8 | Գիշեր : 7 | Ժամեր :
Ներառումներ
- Տեղի զբոսավարներ/քարտեզներ
- Զբոսավար / Ասիստենտ
- Օդորակիչ
- Հյուրանոցից տրանսֆեր
- Ավտոբուսային սպասարկում և ռուսախոս ուղեկցորդի ծառայություններ
- Խմբակային տրանսֆեր
- Նախաճաշ
- Զբոսավարի ծառայությունները
Բացառումներ
- Լրացուցիչ կացություն տուրից առաջ և հետո
- Օդանավակայանի հարկեր
- Վիզայի վճարներ
- Ապահովագրություն
- Թեյավճարներ
- Ցանկացած լրացուցիչ տուրեր
- Մուտքի տոմսերը և այն ամենն ինչը նշված չէ արժեքը ներառում է բաժնում և հենց ծրագրում
- Ֆակուլտատիվ էքսկուրսիաները
- Երթևեկություն հասարակական տրանսպորտով









