

























































Ընդհանրացում
Իտալիան աշխարհի ամենահետաքրքիր, ամենայուրօրինակ, ամենագեղեցիկ երկրներից մեկն է: Դժվար թե գտնվի որևէ մեկը, ով կցանկանա վիճարկել այս պնդումը, քանի որ այս երկիրն ունի իր անկրկնելի բնավորությունը, կոլորիտը և կարելի է ասել իրեն բնորոշ խառնվածքը: Իտալիան դասական երկիր է զբոսաշրջիկների համար: Այցելել երբեմնի Հռոմեական կայսրության բոլոր տեսարժան վայրերը կարճ ժամանակում անհնար է: Այդ իսկ պատճառով, նրանք ովքեր գոնե մեկ անգամ եղել են այնտեղ, կձգտեն վերադառնալ կրկին: Բացի անհամար մշակութային հուշարձաններից և հին հռոմեական քաղաքակրթության ավերակներից, երկիրն ունի հիասքանչ բնություն, ալպիական լեռների ձյունաճերմակ լանջեր, Ադրիատիկ և Միջերկրական ծովերի հիասքանչ լողափեր և հյուսիսային սքանչելի լճեր:
Օր 1 (շաբաթ) Ժամանում Հռոմի օդանավակայան: Խմբային տրանսֆեր 3* հյուրանոց (կենտրոնից ոչ հեռու): Կախված թռիչքի ժամից` ազատ ժամանակ կամ ֆակուլտատիվ էքսկուրսիա «Կայսերական Հռոմ»: Ընթրիք (նրանց համար ովքեր պատվիրել և վճարել են HB), գիշեր հյուրանոցում:
Օր 2 Նախաճաշ: Ազատ ժամանակ: Օրվա երկրորդ կեսին 3 ժամանոց էքսկուրսիա քաղաքում: Ընթրիք ռեստորանում կամ հյուրանոցում (նրանց համար ովքեր պատվիրել և վճարել են HB): Ֆակուլտատիվ Էքսկուրսիա «Գիշերային Հռոմ» (արժեքի մեջ ներառված չէ): Գիշեր հյուրանոցում:
Օր 3 Նախաճաշ: Ազատ ժամանակ կամ Ֆակուլտատիվ էքսկուրսիա «Քրիստոնեական Հռոմ» (արժեքի մեջ ներառված չէ) և ֆակուլտատիվ էքսկուրսիա Տրաստեվերե հնագույն թաղամասում, որտեղ ցանկացողներին հնարավորություն կտրվի ճաշել տիպիկ Հռոմեական ափսեներում: Օրվա երկրորդ կեսին 3 ժամանոց էքսկուրսիա ռուսախոս զբոսավարի հետ Վատիկանի թանգարաններ (մուտքի տոմսերն արժեքի մեջ ներառված չեն) և Սբ. Պետրոսի տաճար: Ընթրիք ռեստորանում կամ հյուրանոցում: Գիշեր հյուրանոցում:
Օր 4 Նախաճաշ: Ազատ ժամանակ Հռոմում կամ ֆակուլտատիվ էքսկուրսիա «Կայսերական Հռոմ» կամ ֆակուլտատիվ ուղևորություն Նեապոլ (Պոմպեյ) ամբողջ օրը (արժեքի մեջ ներառված չէ): Վերադարձ Հռոմ: Ընթրիք և գիշեր հյուրանոցում:
Օր 5 Նախաճաշ: Մեկնում Սիենա կանգառով, որպեսզի ազատ ժամանակ անցկացնեք քաղաքի ժամանակակից հատվածում կամ ֆակուլտատիվ էքսկուրսիա ռուսախոս զբոսավարի հետ քաղաքի պատմական մասում (արժեքի մեջ ներառված չէ): Ավելի ուշ մեկնում Ֆլորենցիա և 1,5 ժամանոց էքսկուրսիա քաղաքում ռուսախոս զբոսավարի հետ: Ազատ ժամանակ կամ ֆակուլտատիվ էքսկուրսիա զբոսավարի հետ Փիթի Պալատ (Ուֆֆիցի պատկերասրահ, կախված տոմսերի առկայությունից, որոնք ներառված չեն արժեքի մեջ): Տեղավորում 3* հյուրանոցում Մոնտեկատինիում: Ընթրիք և գիշեր հյուրանոցում:
Օր 6 Նախաճաշ: Ազատ ժամանակ Մոնտեկանինիում կամ ֆակուլտատիվ ուղևորություն Պիզա և մեկուկես ժամանոց էքսկուրսիա քաղաքում` ռուսախոս զբոսավարի հետ (արժեքի մեջ ներառված չէ): Էքսկուրսիայից հետո կանգառ տիպիկ տոսկանական ագրոտուրիզմում ավանդական ճաշի համար (արժեքի մեջ ներառված չէ): Ճաշից հետո մեկնում Մոնտեկանինի: Տեղափոխություն Լիդո-դի-Յեզոլո (կամ Պադուա կամ Վենետիկին մոտ այլ քաղաք): Տեղավորում 3* հյուրանոցում: Երեկոյան առաջարկվում է ֆակուլտատիվ էքսկուրսիա Երեկոյան Պադուայում (արժեքի մեջ ներառված չէ): Ընթրիք և գիշեր հյուրանոցում:
Օր 7 Նախաճաշ: Ավտոբուսով տրանսֆեր մինչև Վենետիկի նավակայան և նավակով տեղափոխություն Սբ. Մարկի հրապարակ (նավակով տեղափոխումը ներառված չէ արժեքի մեջ): Մեկուկես ժամանոց էքսկուրսիա քաղաքում` ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ: Օրվա երկրորդ կեսին ազատ ժամանակ կամ ֆակուլտատիվ էքսկուրսիա` Դոժերի պալատ, զբոսանք գոնդոլայով, նավակով զբոսանք Գրանդ ջրանցքով: Ըստ ցանկության ճաշ: Տեղափոխություն Րիմինի (կամ Հռոմ) և տեղավորում հյուրանոցում: Ընթրիք և գիշեր հյուրանոցում: Գիշերակաց Րիմինիի հյուրանոցում կամ Հռոմում` կախված կիրակի օրվա թռիչքի ժամից:
Օր 8 Նախաճաշ: Տեղափոխություն Հռոմ (հետադարձ տրանսֆերը դեպի Հռոմ կարող է լինել 7-րդ կամ 8-րդ օրը գնացքով, ավտոբուսով խմբով կամ չվերթային ավտոբուսով): Խմբային տրանսֆեր Հռոմի օդանավակայան` հետադարձ թռիչքի համար:
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Օրեր : 8 | Գիշեր : 7 | Ժամեր :
Ներառումներ
- Ավտոբուսային սպասարկում և ռուսախոս ուղեկցորդի ծառայություններ
- Խմբակային տրանսֆեր
- Ռուսախոս զբոսավար Հռոմում (6 ժամանոց ճանաչողական էքսկուրսիա), Վենետիկում (1,5 ժամ) և Ֆլորենցիայում (1,5 ժամ)
- Կանգառ Սիենայում` քաղաքի ժամանակակից հատվածում
- Այցելություն Տոսկանական ֆերմա (երաշխավորված է միայն այն հաճախորդների համար, ովքեր կգնեն Պիզայի էքսկուրսիան)
- Տեղավորում 3* հյուրանոցում հետևյալ կերպ. Հռոմում կենտրոնից քիչ հեռու վայրում 4 գիշեր, Մոնտեկանինիում 1 գիշեր, Լիդո դի Յեզոլոյում կամ Պադուայում կամ Վենետիկի մոտակայքում 1 գիշեր, Րիմինիում 1 գիշեր
Բացառումներ
- Լրացուցիչ սնունդ, խմիչքներ և թեյավճարներ
- Մուտքի տոմսերը և այն ամենն ինչը նշված չէ արժեքը ներառում է բաժնում և հենց ծրագրում
- Ֆակուլտատիվ էքսկուրսիաները
- Նավակով տրանսֆերը Վենետիկի Սբ. Մարկի հրապարակ և հակառակ ուղղությամբ
- Հյուրանոցներում քաղաքային հարկը
- Ականջակալներ ողջ էքսկուրսիայի` 15 եվրո