Ընթրիք ֆադուի ներքո

place Lisbon Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Ֆադու ռոմանսը պաշտոնապես ճանաչվել է Լիսաբոնի երաժշտական խորհրդանիշը: Կազմակերպվում է ընթրիք լիսաբոնյան ռեստորաններում Ֆադու ներկայացման ուղեկցությամբ: Էքսկուրսիայի արժեքի մեջ ներառված են ազգային պորտուգալական ուտեստներ և խմիչքներ, ինչպես նաև տեղափոխում` հյուրանոց-ռեստորան-հյուրանոց: Մեր հյուրերն ապահով ուղեկցվում են մինչև ռեստորանի մուտքի մոտ, իսկ երեկոյի ավարտից հետո տեղափոխում ենք հյուրանոց: Լիսաբոնի հետաքրքիր ճարտարապետական-պատմական տեսարժան վայրերը այցելելուց հետո, պետք է անպայման ծանոթանալ Պորտուգալիայի մայրաքաղաքի երաժշտական խորհրդանիշի` Ֆադու ռոմանսի հետ: Միայն այդպես կարելի է հասկանալ ազգի հոգին, կարեկցանքով լցվել և զգալ ջերմություն: Ըստ շատ աղբյուրների, Ֆադուն մելամաղձոտ ռոմանս է: Դա ճիշտ է, բայց ոչ ամբողջապես: Գոյություն ունի Ֆադուի առանձին ճյուղ հատուկ ռեստորաններում ներկայացնելու համար: Ներկայացման ժամանակ կատարողները իրար հաջորդում են երգելով տխրությամբ լցված երգեր` ուրախ պարերի ուղեկցությամբ: Սրանով նրանք ուզում են ասել, որ ճակատագիրը (պորտուգալերեն fado բառն առաջացել է լատինական fatum բառից, որը նշանակում է ճակատագիր) ոչ միշտ է ողբերգական: Կյանքում տեղ կա նաև տոների համար, երբ բոլոր խնդիրները վերջին պլան են մղվում: Ֆադուի ներքո մեր ընթրիքների ժամանակ դուք կլսեք տարբեր կատարողների` տղամարդիկ և կանայք, նրանք բոլորն էլ հմուտ երգիչներ և երաժիշտներ են:


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Ընթրիք
  •     Տրանսֆեր

Բացառումներ


Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին