Ողջու´յն ԲԱՐՍԵԼՈՆԱ

place Բարսելոնա Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Հպարտ գեղեցկուհի Բարսելոնա՝Կատալոնիայի մայրաքաղաք և գլխավոր խորհրդանիշ, զբոսաշրջային Իսպանիայի իրական մարգարիտ` գեղեցիկ իր նուրբ և արտասովոր առանձնահատկություններով: Քաղաքի հարուստ պատմություն, զարմանահրաշ տեսարժան վայրեր, համեղ խոհանոց ու անկրկնելի միջավայր, որոնք ձեր ճամփորդությունը կդարձնեն ավելի վառ ու անմոռանալի: Հնարավոր չէ անտարբեր անցնել ազատության, անկախության ու անվտանգության ոգով լի այս քաղաքի կողքով: Մեկ անգամ այստեղ լինելուց հետո նորից ու նորից վերադառնալու ցանկություն է առաջանում. ցանկություն՝ զբոսնելու անգլիացի գրող Սոմերսետ Մոեմի նկարագրած Տիեզերքի ամենագեղեցիկ Լա Ռամբլա փողոցովˋ այցելելու Անտոնիո Գաուդիի ճարտարապետական գլուխգործոց և քաղաքի գլխավոր այցեքարտը համարվող Սուրբ Ընտանիքի քավության տաճար Սագրադա ֆամիլիա, տեսնելու 1200 ժայռերով շրջապատված Մոնտսերրատ մենաստանն ու Սև Մադոննայի արձանիկը և լսելու Իսպանիայի ամենահայտնի Կախարդական շատրվանների դյութիչ ելևէջները: 

Հնարավոր է շարունակել հանգիստը Կոստա Բրավայում, Անդորրայում կամ Կանայան կղզիներում:

Ամբողջ տարի` շաբաթվա ցանկացած օր։

Տեղավորում 3*** հյուրանոց, 4**** հյուրանոց, 5***** հյուրանոց

ՕՐ 1 Բարսելոնա

Ժամանում Բարսելոնա` Իսպանիայի մշակութային մայրաքաղաք: Դիմավորում և տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Ցանկության դեպքում այցելություն Բարսելոնայի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկը՝ հիասքանչ Սագրադա Ֆամիլիա ( տաճար (38€)ˋ ռուսախոս էքսկուրսավարի ուղեկցությամբ:               19:00-ին ընթրիք-ծանոթություն բաց երկնքի տակ գտնվող ազգային «Իսպանական գյուղ»  ռեստորանում:  «Կախարդական շատրվանի»  շոու ծրագիր Իսպանիայի հրապարակում. երգող շատրվանների ցանկում առկա ամենակախարդական և  ամենաերգեցիկ շատրվանները, որոնց ելևէջները մինչ օրս գերում են մի շարք տեղացիների և զբոսաշրջիկների սրտեր: Գիշերակաց հյուրանոցում:

ՕՐ 2 Բարսելոնայի գանձերը

Համեղ նախաճաշից հետո Ձեզ համար կկազմակերպվի  շրջայց Բարսելոնայում՝ այցելություն քաղաքի ամենաընդարձակ փողոց-Պասեո Գրասիա, Ամերիկա մայրցամաքը հայտնագործողիˋ Քրիստափոր Կոլումբոսի 60 մ. բարձրություն ունեցող հուշարձան, Իսպանիայի և Կատալոնիայի հրապարակներ, հանրահայտ Մոնտժուիկ լեռ, Սագրադա Ֆամիլիա  տաճար, Նավահանգիստ  և մի շարք այլ տեսարժան վայրեր: Զբոսանք Հին քաղաքի սիրտը համարվող Գոթական թաղամասում  և Իսպանիայի ամենահայտնի Լա Ռամբլա փողոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:

ՕՐ 3 Մոնտսերրատ

Նախաճաշից հետո դուք կայցելեք  Կատալոնիայի հոգևոր և մշակութային կենտրոնˋ զարմանահրաշ ժայռերի մեջ տեղակայված լեռնային մենաստան Մոնտսերրատ, ուր պահվում է Կատալոնիայի Տիրամորˋ  «Սև Մադոննայի» հուշարձանը և ուր ելույթ է ունենում տղաների հայտնի երգչախումբը: Վերադարձ Բարսելոնա: Գիշերակաց հյուրանոցում:

ՕՐ 4-5 Բարսելոնա                                                                                                                                         

Նախաճաշից հետո կունենաք ազատ ժամանակ:  Հավելավճարի դեպքում ցանկացողների համար կազմակերվում է  էքսկուրսիա  դեպի  Միջերկրական ծովի գեղատեսիլ ծովափերից մեկըˋ Կոստա Բրավա , դեպի Եվրոպայի գաճաճ պետությունˋ Անդորրա, Ֆրանսիայի հարավում գտնվող Պերպինիան  և  Կոլիուր  քաղաքներ, Կարկասոն,  գինու մառաններ, հայտնի կուրորտային քաղաք Սիտժես , շոփինգի քաղաք Ռոկա Վիլա, ինչպես նաև այցելություն  Բարսելոնայի ակվարիում,   ֆլամենկո շոու,  Սառցե  բար, Արաբական բաղնիք և այլ սպա կենտրոններ,  ատրակցիոնների զբոսայգի Տաբիդաբո կամ Պորտ Ավենուրա,  Բարսելոնայի խաղասրահ, «Փոքրիկ Կատալոնիա»  զբոսայգի և  Իսլա Ֆանտազիա ակվապարկ: Գիշերակաց  հյուրանոցում:
 

ՕՐ 6 Բարսելոնայի գանձերը

Նախաճաշ ապա ազատ ժամանակ, որից հետո կսկսենք պանորամային էքսկուրսիաˋ  «Անծանոթ Բարսելոնա» - վերելք Տիբադաբո  լեռան գագաթը,  որտեղից  բացվում  է  քաղաքի, Սուրբ Սրտի տաճարի, «Զոնա Ալտա»  կոչվող ամենահարուստ թաղամասի, Բարսելոնայի հյուսիսում գտնվող ամենագեղեցիկ զբոսայգիներից մեկի, Դիագոնալ պողոտայի և հանրահայտ Նոու Կամպ  մարզադաշտի (մուտքի տոմսերը ներառված չեն) գեղատեսիլ տեսարանը:  Գիշերակաց հյուրանոցում:
 

ՕՐ 7 Դալիի թանգարան և Ժերոնա

Նախաճաշ: Այցելություն Սյուրռեալիստ-նկարիչ Սալվադոր Դալիի* հայրենի Ֆիգեյրոսում գտնվող թատրոն-թանգարան  և համանուն նահանգի մայրաքաղաք՝ միջնադարյան Ժիրոնա: Գիշերակաց հյուրանոցում:

ՕՐ 8 Օդանավակայան

 Նախաճաշից հետո Ձեզ կուղեկցեն դեպի օդանավակայան և այսպիսով կավարտվի Ձեր անմոռանալի շրջայցը հիասքանչ Բարսելոնայով: Մենք վստահ ենք, որ հիշողություններն անպայման կստիպեն Ձեզ կրկին ու կրկին վերադառնալ Կատալոնիայի մայրաքաղաք: 

 

 


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Տուրերը նախատեսված են "Զբոսաշրջիկների համար, ովքեր նախընտրում են հստակ պլանավորված և մշակված երթուղիներով ճամփորդություններ, որոնց ընթացքում հնարավություն կունենան գումար և ժամանակ խնայելու հետ մեկտեղ այցելել ամենահետաքրքիր տեսարժան վայրեր: "Տուրերը մեկնարկում են Շաբաթվա ցանկացած օր (առնվազն 2 անձի համար): Ստանդարտ բնակեցում 2*, 3*, 4* և 5* հյուրանոցներում և պանսիոններում կախված սեզոնից: Ներառում են նախաճաշ (բուֆետ կամ կոնտինետալ) և բոլոր տեսակի հարմարություններով (զուգարանակոնք, լոգարան կամ ցնցուղ, հեռուստացույց և հեռախոս, օդորակիչ և ջեռուցման համակարգ) կահավորված համարներ: Որպես կանոն հյուրանոցները գտնվում են քաղաքի կենտրոնում: Ծանրաբեռնված ժամանակաշրջանում հնարավոր է զբոսաշրջիկների բնակեցում քաղաքի այլ հատվածներում կամ արվարձաններում: Համաձայն նախատեսված ծրագրի հնարավոր է փոխել քաղաքների այցելությունների հերթականությունը, փոխարինել հյուրանոցը մեկ այլ նույն կարգի հյուրանոցով, մի քաղաքի գիշերակացը՝ մեկ այլ քաղաքի գիշերակացով: Տուրերը գործում են ամբողջ տարի։ Ազգային տոների, կոնգրեսների (Сarnaval, GSM, Construmat, Fallas, Feria de Sevilla և այլն) ինչպես նաև Ամանորի, Սբ. Ծնունդի և Սբ. Զատիկի ժամանակ տուրերի արժեքները բարձրանում են: Հավելավճարի մասին տեղեկատվություն տրամադրվում է ամրագրման ժամանակ: Տրանսֆերներ "Կախված չվերթից նախատեսված են խմբակային տրանսֆերներ՝ էքսկուրսավարով կամ առանց նրա: Ինչպես ժամանման, այնպես էլ մեկնման ժամանակ խմբում ընդգրկվում են տարբեր չվերթների ուղևորներ, այդ իսկ պատճառով հնարավոր է օդանավակայանում այլ չվերթների ժամանմանը սպասելու անհրաժեշտություն առաջանա: Բարսելոնայում և Մադրիդում առանց սպասելաժամանակի միակողմանի տրանսֆերի հավելավճարը կազմում է 10 € մեկ անձի համար: Բարսելոնայում և Մադրիդում խմբակային տրանսֆերներ են իրականացվում առավոտյան 08:00-ից մինչ երեկոյան 19:00 ժամանող և առավոտյան 09:00-ից մինչև գիշերը 24:00 մեկնող չվերթների համար: Այլ ժամերի իրականացվող տրանսֆերների (մեկ ուղղություն) դեպքում մեկ անձի համար գործում է 10 € հավելավճար (առնվազն 2 անձ): Գիշերային (24:00-06:00)տրանսֆերների դեպքում անձը 20 € մեկ ուղղության համար (առնվազն 2 անձ): Չվերթից ուշանալու և այլ չվերթով թռչելու կամ ուղեբեռը կորցնելու դեպքում, խնդրում ենք շտապ զանգահարել մեր ներկայացուցիչներին ծրագրում նշված հեռախոսահամարով: Միայն այդ դեպքում մենք կարող ենք երաշխավորել Ձեր տրանսֆերը: Մեզ հետ չկապվելու և ինքնաթիռի ժամանումից ժամ ու կես անցնելուց հետո տրանսֆերը չեղարկվում է, և զբոսաշրջիկը հյուրանոց է հասնում ինքնուրույն: "Տրանսֆերներ դեպի Կոստա Բրավա/Կոստա Դորադա և հակառակը իրականացվում են Բարսելոնայից շաբաթ օրն առավոտյան 10:00-ին կամ ավելի ուշ մեկնող և 20:00-ից ոչ ուշ ժամանող չվերթների համար: Մեկ այլ օր կամ այլ ժամի Կոստա Բրավայի հյուրանոցից իրականացվող տրանսֆերի դեպքում մեկ անձի համար գործում է նվազագույնը 30 €, իսկ Կոստա Դորադայի հյուրանոցից տրանսֆերի դեպքում՝ նվազագույնը 50 € հավելավճար: Գիշերային տրանսֆերների (23:00-ից մինչ առավոտյան 07:00) դեպքում զբոսաշրջիկն ամբողջությամբ վճարում է անհատական տրանսֆերի համար կամ օգտվում է գնացքներից: Բարսելոնայում տրասֆերներ իրականացվում են Էլ Պրատ օդանավակայանից, իսկ Մադրիդում՝ Բարախասից: Փարիզում իրականացվում են տրանսֆերներ Շարլ Դը Գոլ, իսկ Հռոմում՝ Ֆյումիչինո օդանավակայաններից և ետ դեպի օդանավակայաններ: Այլ օդանավակայաններից կամ դեպի այլ օդանավակայաններ իրականացվող տրանսֆերների դեպքում գործում է հավելավճար (օր.՝ Ժերոնա, Ռեուս, Օրլի և այլ օդանավակայաններ): Տեղավորում հյուրանոցում "Հյուրերը հյուրանոցում տեղավորվում են ժամը 13:00-ից հետո և դուրս գրվում առավոտյան մինչ ժամը 10:00-ն: Վաղ առավոտյան կամ ուշ գիշերը ժամանելու դեպքում կարելի է հավելյալ վճարել մեկ գիշերվա համար կամ հնարավորության դեպքում թողնել ուղեբեռը ընդունարանում: Էքսկուրսիաներ Բոլոր էքսկուրսիաներն իրականացվում են խմբերով՝ ըստ սահմանված ժամանակացույցի, որոնց մասին տեղեկատվություն տրամադրում են էքսկուրսավարները: Էքսկուրսիայի ընթացքում որևէ կետում սահմանված ժամանակից ավելի երկար մնալ ցանկացող զբոսաշրջիկը հյուրանոց է վերադառնում ինքնուրույն: Ժամանակին տուրի չներկայանալու դեպքում ավտոբուսը մեկնում է առանց տվյալ զբոսաշրջիկի, և էքսկուրսիայի գումարը նրան ետ չի վերադարձվում: Էքսկուրսիաները սկսվում և ավարտվում են հյուրանոցում կամ քաղաքի կենտրոնում: Հնարավոր է փոփոխվեն էքսկուրսիաների մեկնարկային ժամերը կամ իրականացման հերթականությունը: Ուշ ժամանումներ Ընթրիք <<Իսպանական գյուղ>> ռեստորանում և երաժշտական շատրվանների ներկայացում երաշխավորվում է միայն մինչ ժամը 17:00-ն ժամանած զբոսաշրջիկների համար: Կախված ծրագրից՝ ընթրիքը կարելի է տեղափոխել շաբաթվա մեկ այլ օր (մեր գործակալության կողմից հաստատում ստանալու դեպքում): Երաժշտական շատրվանների ներկայացումն անվճար է, տեղի է ունենում շաբաթվա հստակ օրերի և ենթակա չէ փոխհատուցման: Տեղերը ավտոբուսում ՝ Տեղում որոշում է էքսկուրսավարըˋ ըստ փաստաթղթերի ներկայացման պահի և մասնակիցների տարիքի: Լրացուցիչ գիշերակացեր և հանգիստ ծովափին Համապատասխան հավելավճարի դեպքում հնարավոր է ժամանում տուրի մեկնարկից մի քանի օր առաջ և մեկնում ավարտից մի քանի օր հետո: Բոլոր տուրերի համար հատուկ արժեքով գործում է լրացուցիչ փաթեթ՝ <<Մեկշաբաթյա հանգիստ Լորետ Դե Մարում>>, ինչպես նաև Կանայան կղզիներում և Անդորայում հանգիստ ամրագրելու հնարավորություն: Ծրագիրը ներառում է Աստղանիշով (*) նշված թանգարանների և տաճարների մուտքի տոմսերը՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վերը նշված հավելավճարները՝ արտահայտված Եվրոյով, կրում են զուտ տեղեկատվական բնույթ և կարիքի դեպքում հնարավոր է վճարել հայաստանյան տուրօպերատորին՝ բացառապես ՀՀ դրամով ՝ ըստ գործող բանկային փոխարժեքի, կամ որոշ դեպքերում՝ Իսպանիայի տուր օպերատորին ՝ տեղում էքսկուրսի ժամանակ:

Վճարման տարբերակներ

Credit Card - Wire Transfer - American Express -

Օրեր : 8 | Գիշեր : 7 | Ժամեր :


Ներառումներ


  •     Տեղի զբոսավարներ/քարտեզներ
  •     Տրանսպորտ
  •     Զբոսավար / Ասիստենտ
  •     Օդորակիչ
  •     Հյուրանոցից տրանսֆեր
  •     Ավտոբուսային սպասարկում և ռուսախոս ուղեկցորդի ծառայություններ
  •     Խմբակային տրանսֆեր
  •     Նախաճաշ
  •     Զբոսավարի ծառայությունները
  •     Տրանսֆեր
  •     Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը
  •     Էքսկուրսիա Սալվադոր Դալիի թատրոն-թանգարան

Բացառումներ


  •     Լրացուցիչ կացություն տուրից առաջ և հետո    
  •     Օդանավակայանի հարկեր    
  •     Վիզայի վճարներ    
  •     Ապահովագրություն    
  •     Թեյավճարներ    
  •     Ցանկացած լրացուցիչ տուրեր    
  •     Մուտքի տոմսերը և այն ամենն ինչը նշված չէ արժեքը ներառում է բաժնում և հենց ծրագրում    
  •     Ֆակուլտատիվ էքսկուրսիաները    
  •     Երթևեկություն հասարակական տրանսպորտով    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին