Ընդհանրացում
Մադրիդ-Եվրոպայի ամենականաչ քաղաքներից մեկը, որը կուրախացնի ձեզ իր կանաչ փողոցներով, յուրաքանչյուր անկյունում տեղակայված զանազան բույսերով, հարուստ պատմությամբ և մշակույթով: Այս քաղաքը ձեզ կպարգևի անմոռանալի տպավորություններ ու մեծ քանակությամբ դրական էմոցիաններ: Գուցե զարմանաք, բայց այս քաղաքում կարելի է շատ բան տեսնել ու շոշափել լիովին անվճար : Հենց Մադրիդում են գտնվում աշխարհահռչակ արվեստի թանգարաններ, որոնցից երեք ամենակարևորները կազմում են այսպես կոչված «Մշակույթի Ոսկե Եռանկյունին» , Իսպանիայի թագավորների բնակավայր Թագավորական պալատը, բաց երկնքի տակ գտնվող թանգարան-զբոսայգի Ռետիրոն, ինչպես նաև XX դարի ամենալավ և ամենահարուստ ֆուտբոլային ակումբի Սանտիագո Բերնաբեո Մարզադաշտը:
Տուրից հետո հանգիստը կարելի է շարունակել Կանայան կղզիներում։
Ամբողջ տարի` շաբաթվա ցանկացած օր։
Տեղավորումˋ 3*** հյուրանոցում, 4**** հյուրանոցում, 5***** հյուրանոցում
ՕՐ 1 Մադրիդ
Ժամանում Մադրիդ, որտեղ Ձեզ կդիմավորեն մեր էքսկուրսավարները և կտեղափոխեն հյուրանոց: Հյուրանոցում տեղավորվելուց հետոˋ ոտքով էքսկուրսիա դեպի հին քաղաք, Մադրիդի հնագույն Դե Լա Վիլիա, գլխավոր ՝ Մայոր հրապարակներ և Լա լատինա լեգենդար թաղամաս: Ընթրիք: Գիշերակաց հյուրանոցում:
ՕՐ 2 Մադրիդի գանձերը
Նախաճաշից հետ շրջայց Մադրիդում՝ այցելություն քաղաքի գլխավոր Գրան Վիա, ինչպես նաև Ալկալա, պասեո Պրադո փողոցներ, քաղաքի հիմնական տեսարժան վայերերի շարքին դասվող Իսպանիայի և Կոլոմբոսի հրապարակներ (MM6), Ատոչա կայարանի և Օպերայի շենքեր, ինչպես նաև Պուերտա Դել Սոլ հրապարակ: Օրվա երկրորդ կեսին Ձեզ կտրամադրվի ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:
ՕՐ 3 Տոլեդո
Նախաճաշ, այնուհետև էքսկուրսիա դեպի Իսպանիայի հնագույն մայրաքաղաք, «երեք մշակույթների քաղաք» Տոլեդո : Այցելություն քաղաքի ճարտարապետական կառույցներ, Մայր տաճար, Սան-Տոմե եկեղեցի և Սանտա Մարիա Բլանկա սինագոգ: Ազատ ժամանակ իսկ երեկոյան գիշերակաց հյուրանոցում:
ՕՐ 4 Պրադո և Թագավորական պալատ
Համեղ նախաճաշ: Էքսկուրսիաներ եվրոպական և միջազգային արվեստի իրական գանձարաններ համարվող Պրադո թանգարան* և Իսպանական թագավորների բնակատեղի՝ Թագավորական պալատ,* ուր պահվում են ամենահայտնի նկարիչների արվեստի գործեր,կահույքի, սպասքի, զենքի և թանկարժեք իրերի մի շարք հավաքածուներ: Գիշերակաց հյուրանոցում:
ՕՐ 5 Մադրիդ
Նախաճաշից հետո կունենաք ազատ ժամանակ հուշանվերներ կամ այլ գնումներ կատարելու համար: Հավելավճարի դեպքում կազմակերպվում է էքսկուրսիա դեպի 90—ականներին հռոմեացիների կողմից կառուցված հնագույն Սեգովիա քաղաք, Ռոկա Վիյլաժ կոչվող բուտիկ-քաղաք, այցելություն ֆլամենկո շոուի կամ այլ վայրեր: Գիշերակաց հյուրանոցում:
ՕՐ 6 Էսկորիալ և Մեռյալների Անտառ
Նախաճաշ: Էքսկուրսիա դեպքի Իսպանիայի հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված Մեռյալների Անտառ * հուշահամալիր և Էսկորիալ՝* աշխարհի իրական հրաշալիք համարվող 16-րդ դարի պատմամշակութային թագավորական պալատ , ուր մինչ օրս պահվում են պինակոտեկայի իրական գլուխգործոցներ: Գիշերակաց հյուրանոցում:
ՕՐ 7 Մադրիդ
Նախաճաշից հետո Ձեզ կտրամադրվի ազատ ժամանակ: Հավելավճարի դեպքում ցանկացողների համար (6 և ավել անձի դեպքում գործում է խմբակային էքսկուրսիայի արժեք) կազմակերվում են զանազան էքսկուրսիաներ դեպի Սեգովիա, հին իսպանական քաղաք Ավիլա, Իսպանիայի ժառանգություն համարվող Ալկալա դե Էնարես քաղաք, ինչպես նաև այցելություն ֆլամենկո շոուի, սպա-կենտրոններ, Ակվարիում և կենդանաբանական այգի: Գիշերակաց հյուրանոցում:
ՕՐ 8 Օդանավակայան
Վայելեք ձեր վերջին համեղ իսպանական նախաճաշը և պատրաստվեք, օդանավակայան մեկնելուն, որտեղ էլ իր ավարտին կհասնի Ձեր կախարդական շրջագայությունը Մադրիդում: Մաղթում ենք Ձեզ բարի թռիչք: Հիշեք, որ Մադրիդը գրկաբաց սպասում է ձեր հաջորդ այցին:
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Տուրերը նախատեսված են "Զբոսաշրջիկների համար, ովքեր նախընտրում են հստակ պլանավորված և մշակված երթուղիներով ճամփորդություններ, որոնց ընթացքում հնարավություն կունենան գումար և ժամանակ խնայելու հետ մեկտեղ այցելել ամենահետաքրքիր տեսարժան վայրեր: " Տուրերը մեկնարկում են Շաբաթվա ցանկացած օր (առնվազն 2 անձի համար): Ստանդարտ բնակեցում 2*, 3*, 4* և 5* հյուրանոցներում և պանսիոններում կախված սեզոնից: Ներառում են նախաճաշ (բուֆետ կամ կոնտինետալ) և բոլոր տեսակի հարմարություններով (զուգարանակոնք, լոգարան կամ ցնցուղ, հեռուստացույց և հեռախոս, օդորակիչ և ջեռուցման համակարգ) կահավորված համարներ: Որպես կանոն հյուրանոցները գտնվում են քաղաքի կենտրոնում: Ծանրաբեռնված ժամանակաշրջանում հնարավոր է զբոսաշրջիկների բնակեցում քաղաքի այլ հատվածներում կամ արվարձաններում: Համաձայն նախատեսված ծրագրի հնարավոր է փոխել քաղաքների այցելությունների հերթականությունը, փոխարինել հյուրանոցը մեկ այլ նույն կարգի հյուրանոցով, մի քաղաքի գիշերակացը՝ մեկ այլ քաղաքի գիշերակացով: Տուրերը գործում են ամբողջ տարի Ազգային տոների, կոնգրեսների (Сarnaval, GSM, Construmat, Fallas, Feria de Sevilla և այլն) ինչպես նաև Ամանորի, Սբ. Ծնունդի և Սբ. Զատիկի ժամանակ տուրերի արժեքները բարձրանում են: Հավելավճարի մասին տեղեկատվություն տրամադրվում է ամրագրման ժամանակ: Տրանսֆերներ "Կախված չվերթից նախատեսված են խմբակային տրանսֆերներ՝ էքսկուրսավարով կամ առանց նրա: Ինչպես ժամանման, այնպես էլ մեկնման ժամանակ խմբում ընդգրկվում են տարբեր չվերթների ուղևորներ, այդ իսկ պատճառով հնարավոր է օդանավակայանում այլ չվերթների ժամանմանը սպասելու անհրաժեշտություն առաջանա: Բարսելոնայում և Մադրիդում առանց սպասելաժամանակի միակողմանի տրանսֆերի հավելավճարը կազմում է 10 € մեկ անձի համար: Բարսելոնայում և Մադրիդում խմբակային տրանսֆերներ են իրականացվում առավոտյան 08:00-ից մինչ երեկոյան 19:00 ժամանող և առավոտյան 09:00-ից մինչև գիշերը 24:00 մեկնող չվերթների համար: Այլ ժամերի իրականացվող տրանսֆերների (մեկ ուղղություն) դեպքում մեկ անձի համար գործում է 10 € հավելավճար (առնվազն 2 անձ): Գիշերային (24:00-06:00)տրանսֆերների դեպքում անձը 20 € մեկ ուղղության համար (առնվազն 2 անձ): Չվերթից ուշանալու և այլ չվերթով թռչելու կամ ուղեբեռը կորցնելու դեպքում, խնդրում ենք շտապ զանգահարել մեր ներկայացուցիչներին ծրագրում նշված հեռախոսահամարով: Միայն այդ դեպքում մենք կարող ենք երաշխավորել Ձեր տրանսֆերը: Մեզ հետ չկապվելու և ինքնաթիռի ժամանումից ժամ ու կես անցնելուց հետո տրանսֆերը չեղարկվում է, և զբոսաշրջիկը հյուրանոց է հասնում ինքնուրույն: "Տրանսֆերներ դեպի Կոստա Բրավա/Կոստա Դորադա և հակառակը իրականացվում են Բարսելոնայից շաբաթ օրն առավոտյան 10:00-ին կամ ավելի ուշ մեկնող և 20:00-ից ոչ ուշ ժամանող չվերթների համար: Մեկ այլ օր կամ այլ ժամի Կոստա Բրավայի հյուրանոցից իրականացվող տրանսֆերի դեպքում մեկ անձի համար գործում է նվազագույնը 30 €, իսկ Կոստա Դորադայի հյուրանոցից տրանսֆերի դեպքում՝ նվազագույնը 50 € հավելավճար: Գիշերային տրանսֆերների (23:00-ից մինչ առավոտյան 07:00) դեպքում զբոսաշրջիկն ամբողջությամբ վճարում է անհատական տրանսֆերի համար կամ օգտվում է գնացքներից: Բարսելոնայում տրասֆերներ իրականացվում են Էլ Պրատ օդանավակայանից, իսկ Մադրիդում՝ Բարախասից: Փարիզում իրականացվում են տրանսֆերներ Շարլ Դը Գոլ, իսկ Հռոմում՝ Ֆյումիչինո օդանավակայաններից և ետ դեպի օդանավակայաններ: Այլ օդանավակայաններից կամ դեպի այլ օդանավակայաններ իրականացվող տրանսֆերների դեպքում գործում է հավելավճար (օր.՝ Ժերոնա, Ռեուս, Օրլի և այլ օդանավակայաններ): Տեղավորում հյուրանոցում "Հյուրերը հյուրանոցում տեղավորվում են ժամը 13:00-ից հետո և դուրս գրվում առավոտյան մինչ ժամը 10:00-ն: Վաղ առավոտյան կամ ուշ գիշերը ժամանելու դեպքում կարելի է հավելյալ վճարել մեկ գիշերվա համար կամ հնարավորության դեպքում թողնել ուղեբեռը ընդունարանում: Էքսկուրսիաներ Բոլոր էքսկուրսիաներն իրականացվում են խմբերով՝ ըստ սահմանված ժամանակացույցի, որոնց մասին տեղեկատվություն տրամադրում են էքսկուրսավարները: Էքսկուրսիայի ընթացքում որևէ կետում սահմանված ժամանակից ավելի երկար մնալ ցանկացող զբոսաշրջիկը հյուրանոց է վերադառնում ինքնուրույն: Ժամանակին տուրի չներկայանալու դեպքում ավտոբուսը մեկնում է առանց տվյալ զբոսաշրջիկի, և էքսկուրսիայի գումարը նրան ետ չի վերադարձվում: Էքսկուրսիաները սկսվում և ավարտվում են հյուրանոցում կամ քաղաքի կենտրոնում: Հնարավոր է փոփոխվեն էքսկուրսիաների մեկնարկային ժամերը կամ իրականացման հերթականությունը: Ուշ ժամանումներ Ընթրիք <<Իսպանական գյուղ>> ռեստորանում և երաժշտական շատրվանների ներկայացում երաշխավորվում է միայն մինչ ժամը 17:00-ն ժամանած զբոսաշրջիկների համար: Կախված ծրագրից՝ ընթրիքը կարելի է տեղափոխել շաբաթվա մեկ այլ օր (մեր գործակալության կողմից հաստատում ստանալու դեպքում): Երաժշտական շատրվանների ներկայացումն անվճար է, տեղի է ունենում շաբաթվա հստակ օրերի և ենթակա չէ փոխհատուցման: Տեղերը ավտոբուսում ՝ Տեղում որոշում է էքսկուրսավարըˋ ըստ փաստաթղթերի ներկայացման պահի և մասնակիցների տարիքի: Լրացուցիչ գիշերակացեր և հանգիստ ծովափին Համապատասխան հավելավճարի դեպքում հնարավոր է ժամանում տուրի մեկնարկից մի քանի օր առաջ և մեկնում ավարտից մի քանի օր հետո: Բոլոր տուրերի համար հատուկ արժեքով գործում է լրացուցիչ փաթեթ՝ <<Մեկշաբաթյա հանգիստ Լորետ Դե Մարում>>, ինչպես նաև Կանայան կղզիներում և Անդորայում հանգիստ ամրագրելու հնարավորություն: Ծրագիրը ներառում է Աստղանիշով (*) նշված թանգարանների և տաճարների մուտքի տոմսերը՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վերը նշված հավելավճարները՝ արտահայտված Եվրոյով, կրում են զուտ տեղեկատվական բնույթ և կարիքի դեպքում հնարավոր է վճարել հայաստանյան տուրօպերատորին՝ բացառապես ՀՀ դրամով ՝ ըստ գործող բանկային փոխարժեքի, կամ որոշ դեպքերում՝ Իսպանիայի տուր օպերատորին ՝ տեղում էքսկուրսի ժամանակ:
Վճարման տարբերակներ
Credit Card - Wire Transfer - American Express - Master/ Visa Card -
Օրեր : 8 | Գիշեր : 7 | Ժամեր :
Ներառումներ
- Տրանսպորտ
- Զբոսավար / Ասիստենտ
- Ընթրիք
- Օդորակիչ
- Հյուրանոցից տրանսֆեր
- Լանչ
- Ավտոբուսային սպասարկում և ռուսախոս ուղեկցորդի ծառայություններ
- Խմբակային տրանսֆեր
- Գիշերակաց 3-4* հյուրանոցում
- Նախաճաշ
- Տրանսֆեր
- Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը
- Էքսկուրսիա դեպի Մադրիդի Թագավորական պալատ
- Էքսկուրսիա Պրադո թանգարան
- Էքսկուրսիա դեպի Էսկորիալ
- Էքսկուրսիա դեպի Մեռյալների հովիտ
Բացառումներ
- Լրացուցիչ կացություն տուրից առաջ և հետո
- Օդանավակայանի հարկեր
- Վիզայի վճարներ
- Ապահովագրություն
- Թեյավճարներ
- Ցանկացած լրացուցիչ տուրեր
- Մուտքի տոմսերը և այն ամենն ինչը նշված չէ արժեքը ներառում է բաժնում և հենց ծրագրում
- Ֆակուլտատիվ էքսկուրսիաները
- Երթևեկություն հասարակական տրանսպորտով