Բանգկոկ. «տուկ-տուկ» տուր

place Bangkok Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Հավանաբար Ասիայում ավելի սիրելի, քան «տուկ-տուկ»ը ոչինչ չկա: «Տուկ-տուկ»-ով ուղևորությունը անկասկած Բանգկոկում կատարվող ամենահետաքրքիր բաներից մեկն է, և պետք է օգտվեք, եթե ցանկանում եք նմանվել տեղացիներին: Խուսափեք «տուկ-տուկ»-ով  զբոսաշրջային խաբեբաներից, որոնք գտնվում են ամենուրեք, և իրենց ներկայացնում են իբրև «տուկ-տուկիստ»: Կհիանաք   Phra Sumeru ամրոցով և  բարձրանալով վեր, դեպի  «Ոսկե լեռների» բարձունք, դեմ առ դեմ կհանդիպեք բուդդիստական ​​մշակույթին  Wat Pho-ում, Amulet-ի շուկայում, շնչելեվ  ծաղիկների քաղցր բույրը կվանեք Ձեզնից բացասական լիցքերը,: Որպեսզի մոտիկից ծանոթանաք Բանգկոկի մշակույթին և առօրյա կյանքին, Դուք  պետք է փորձ ունենաք «տուկ-տուկ»-ով  շրջելու: Դուք  այս ամենին կծանոթանաք  «տուկ-տուկ» տուրի միջոցով, տեղացի զբոսավարը կուղեկցի Ձեզ ողջ տուրի ընթացքում:

Առանձնահատկություններ.

-«Տուկ-տուկ»-ով զբոսանք քաղաքում

- Այցելություն  հիասքանչ Phra Sumeru ամրոց և «Ոսկե լեռների» բարձունք

- Ավելի մոտիկից կծանոթանաք բուդդիստական ​​մշակույթին  Wat Pho-ում, Amulet-ի շուկայում շնչելեվ  ծաղիկների քաղցր բույրը, կվանեք Ձեզնից բացասական լիցքերը:

Որպեսզի մոտիկից ծանոթանաք  Բանգկոկի մշակույթին, Դուք պետք է անպայման օգվեք «տուկ-տուկ» տուրից: Այն կներկայացնի Ձեզ Բանգկոկը սկզբից մինչև վերջ: Տեղացի զբոսավարը  կուղեկցի Ձեզ ողջ տուրի ընթացքում, Դուք կշրջեք Բանգկոկի հիասքանչ փողոցներով, կանգնելով Phra Sumeru հիասքանչ ամրոցի մոտ, կծանոթանաք նրա պատմությանը: Հաջորդ կանգառը «տուկ-տուկ»-ով  ամուլետների շուկան է, որտեղ տեղացիները վաճառում են թայլանդական տարբեր տեսակի ամուլետներ և դեղորայքներ: Տեղացի զբոսավարը կպատմի Ձեզ այն ամենը, ինչ պետք է իմանաք զարմանահրաշ բիթերի և բոբերի մասին,և թե ինչ դեր ունեն իրենք թայլանդական մշակույթում:

Բիթերը և բոբերը ունեն տարբեր նշանակություն Թայլանդում, նրանք  հաջողություն են բերում և պաշտպանում են չար ուժերից: Հաջորդ շրջագայությունը “տուկ-տուկ»-ով Wat Saket  տաճարն է, որը գտնվում է Ոսկե լեռան ստորոտում: Դուք պետք է ոտքով 318 քայլ բարձրանաք (ցավոք «տուկ-տուկ»-ն այդ անգամ չի կարողանա օգնել Ձեզ): Հասնելուն պես Դուք 360 աստիճանով կտեսնեք Rattanakosin կղզու գեղեցկությունը: Չեք ափսոսա, որ այդքան ճանապարհ ոտքով եք բարձրացել: Այնուհետև կվերադառնաք Ձեր «տուկ-տուկ» և կշարժվեք դեպի Phahurat շուկան, որը կհիշեցնի Ձեզ փոքր Հնդկաստանն` ուղակի Բանգկոկում, որտեղ կտեսնեք տարբեր տեսակի կտորներ, զարդեր և աքսեսքուարներ: Այս վայրը  միաձուլում է հնդկական և թայլանդական մշակույթը, հավատալու համար այս վայրը տեսնել է պետք: Հաջորդ կանգառը կլինի Pak Klong Talad, այլ կերպ ասած, ծաղիկների շուկան: Ծաղիկների շուկան համարվում է լավագույն և ամենախոշոր շուկաներից մեը Թայլանդում, այն բաց է 24:00-7:00: Յուրաքանչյուր տեսակի ծաղիկ այստեղ կարող եք գտնել,այստեղ գործում է նաև առաքման ծառայություն ամբողջ աշխարհով:

Ուղևորվելով Wat Po տաճար, որտեղ գտնվում է ամենագեղեցիկ Բուդդայի արձանը: Տաճարը համարվում է  թայլանդական  մերսման և բժշկության ծննդավայրը: Շրջելով քաղաքում ճանապարհին կլսեք տեղացիներից տարբեր հեքիաթներ: Տուրի երթուղին

 1. Amulet շուկա

 2. Wat Saket տաճար

 3. Rattanakosin  կղզի

 4. Phahurat շուկա

  5.Pak Klong Talad (ծաղիկների շուկա)

 


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Տուրի սկիզբը` The lobby of Nouvo City Hotel – Bangkok Տուրի ավարտը` The lobby of Nouvo City Hotel – Bangkok Տևողություն` 08:00-12:00, 4 ժամ Կազմակերպչական գործառույթներ Տուրի տեսակը: Անգլիախոս զբոսավարի ուղեկցությամբ Մինիմալ տարիքը 6 տարեկան

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Զբոսավարի ծառայությունները
  •     Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը

Բացառումներ


  •     Ուտելիք, խմիչքներ    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին