Ընդհանրացում
Գլուբոկա - բարձունքում Վլտավայի դաշտավայրի վրա վեր է խոյանում է սքանչելի ամրոց Գլուբոկան` երկրի ամենահայտի և ամենաայցելվող ամրոցը նեոգոթական ոճում: Ի սկզբանե ամրոցը ծառայում էր որպես պահակակետ և հաճախ տրվում էր վարձակալության: Այս ամրոցի մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 1253 թվականին: Առաջին 400 տարվա ընթացքում (13-17-րդ դարեր) ամրոցը 26 տեր է փոխել և բազմաթիվ անգամներ վերակառուցվել: Դրա տերերն են եղել տարբեր ազնվական տոհմեր: Վերջին տերերը` Շվարցենբերգերների տոհմը, 2 անգամ շինարարական ձևափոխություններ է կատարել ամրոցում: Սկզբում այն վերակառուցվել է բարոկկո ոճում, ավելի ուշ, 19-րդ դարի վերջին կատարվել է լայնածավալ վերակառուցում նեոգոթական ռոմատիկ ոճով: Ամրոցն ամբողջությամբ վերակառուցվել է այն ժամանակվա տերերի Անգլիա կատարված ճամփորդության տպավորությունների ազդեցությամբ: Նախագծի հիմնական նախատիպը եղել է Վինձոր ամրոցը: Այս տեսքով Գլուբոկան պահպանվել է մինչ օրս:
Ամրոցի շուրջը կա հիասքանչ անգլիական այգի հազվագյուտ բույսերով: Ամրոցում կա 140 սենյակ, որոնք նման չեն միմյանց, ինչպես նաև 11 աշտարակ, 2 ներքին բակ, ձիարան:
Օրլիկ - 13-րդ դարի սքանչելի ամրոցը կառուցված է 80 մետրանոց ժայռի գագաթին, հիշեցնելով արծվաբույն: Ամրոցի կառուցման մասին կան բազմաթիվ հետաքրքիր առասպելներ: Դրանցից մեկի համաձայն, Օրլիկն իր կառուցմամբ պարտական է տեղի ավազակախմբերից մեկի պարագլխին, որի փոքրիկ որդուն գողացել էր արծիվը: Երեխային կենդանի և անվնաս գտնելով արծվաբնում՝ շնորհակալ հայրը կառուցեց ամրոց և այն անվանեց այդ հպարտ թռչնի անունով: Ներկայիս տեսքն ամրոցը ստանում էր 19-րդ դարում 20 տարվա ընթացքում և նախկին հռոմեական ամրոցից Օրլիկը վերածվեց ձյունաճերմակ 4-հարկանի շինության նեոգոթական ոճում: Օրլիկը մասնավոր սեփականություն է: 1719 թվականից մինչ այժմ ամրոցը պատկանում է Շվարցենբերգ արքունական տոհմին: Չնայած այն հանգամանքին, որ ընտանիքն ապրում է ամրոցում, այն բաց է այցելությունների համար: Ձեզ կդիմավորեն ճոխ կահավորանքը, հնագույն գրադարանը, փոքրիկ հնագիտական հավաքածուն, զենքի ցուցասրահը 300 տեսակի զենքերով, անգլիական այգին սիրամարգերով և այլն:
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Սկիզբը 08:30, տևողությունը 10 ժամ: Միջնադարյան ամրոցները և վանքերը չեն ջեռուցվում: Հարմարավետության համար էքսկուրսիաների ժամանակ անհրաժեշտ է վերցնել տաք հագուստ: Ուշադրությու՛ն Էքսկուրսիան իրականացնող ընկերությունն իրավունք է վերապահում արտակարգ իրավիճակներում կամ այլ չնախատեսված դեպքերում չիրականացնել վերը նշված էքսկուրսիոն ծրագիրը կամ մտցնել որոշակի փոփոխություններ ծրագրում ինչի մասին հաճախորդները նախապես տեղյակ կպահվեն ուշ քան կատարումից 24 ժամ առաջ և այդ դեպքում բոլոր հաճախորդներին կառաջարկվեն այլընտրանքային տարբերակներ կամ անվճար չեղարկում: Էքսկուրսիայի ժամանակ պետք է ունենալ` անձնագիր, վիզա, ապահովագրություն:
Վճարման տարբերակներ
Credit Card - Wire Transfer - American Express -
Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :
Ներառումներ
- Զբոսավարի ծառայությունները
- Տրանսֆեր
Բացառումներ
- Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը