Մորավիա` Սլավկով ամրոց+Մորավական…

place Պրահա Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Մորավիա - զարմանահրաշ վայր, որտեղ բացի հրաշագեղ բնությունից պահպանվել են նաև անցյալի հուշարձանները: Մորավիա ճամփորդությունը կսկսվի Մորավական Կրաս այցելությունից: Մորավական Կրասն ունի 92 կմ տարածք և հանդիսանում է ամենամեծ կարստային տարածքը Միջին Եվրոպայում, այն ունի ավելի քան 1100 քարանձավ (որոնցից  միայն 4 են բաց հաճախորդների համար) և անդունդներ, որոնց տարիքը մոտ 350-380 մլն տարի է:  Դուք կունենաք գայթակղիչ ճամփորդություն քարանձավների ստորգետնյա աշխարհ: Արահետը գտնվում է ամբողջ աշխարհում հայտնի Մացոխա կոչվող քարանձավ-անդունդում (խորությունը` 190մ), որից հետո այն շարունակվում է արագընթաց նավակով Պունկվա գետի ստորգետնյա հատվածով, դիտելով Մացոխա քարանձավի հատակը, որը կազմված է լայնածավալ միջանցքներից և ստորգետնյա անդունդներից: Կարստային լանդշաֆտները ժայռերով, գեղատեսիլ քարանձավները, խորը անդունդները, շթաքարերի տարօրինակ նախշերը գերում են և սկսում ես քեզ զգալ հեքիաթային անդին աշխարհում:  Մորավական Կարստի քարանձավներում ճամփորդությունը և՛ անմոռանալի ռոմանտիկ արկած է, և՛ բնության ամենազարմանալի հրաշքներից մեկը ճանաչելու անգին փորձ:

Բնության գայթակղիչ պատկերներով հիանալուց հետո Դուք կտեսնեք մարդու ձեռքերի հիասքանչ ստեղծագործությունը` Սլավկով ամրոցը` Բռնոյի մոտ: Այն  Մորավիայի ամենագեղեցիկ ամրոցներից մեկն է: Այն կապված է 1805 թվականի 3 կայսրերի հանրահայտ ճակատամարտի հետ: Արյունալի պայքարից հետո հենց Սլավկով ամրոցում կնքվեց հաշտություն: Սլավկովը հայտնի դարձավ նաև նրանով, որ ազդեցիկ Կոունիցների տոհմի նստավայրն էր: 16 հա տարածքով ընդարձակ այգին Մորավիայի արժեքավոր պատմական այգիներից մեկն է:


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Սկիզբը 09:00, տևողությունը 13 ժամ: Ուշադրությու՛ն Էքսկուրսիան իրականացնող ընկերությունն իրավունք է վերապահում արտակարգ իրավիճակներում կամ այլ չնախատեսված դեպքերում չիրականացնել վերը նշված էքսկուրսիոն ծրագիրը կամ մտցնել որոշակի փոփոխություններ ծրագրում ինչի մասին հաճախորդները նախապես տեղյակ կպահվեն ուշ քան կատարումից 24 ժամ առաջ և այդ դեպքում բոլոր հաճախորդներին կառաջարկվեն այլընտրանքային տարբերակներ կամ անվճար չեղարկում: Էքսկուրսիայի ժամանակ պետք է ունենալ` անձնագիր, վիզա, ապահովագրություն:

Վճարման տարբերակներ

Credit Card - Wire Transfer -

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Զբոսավարի ծառայությունները
  •     Տրանսֆեր

Բացառումներ


  •     Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին