Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Լավագույն ժամանակահատվածը Եգիպտոսում հանգստի համար

  • 25/05/2018

Եգիպտոսի կլիմայի հիմնական առանձնահատկությունը քամիներն են, որոնք հանդիպում են ողջ տարին: Մշտական ծովափնյա քամին ստեղծում է հաճելի զովություն, սակայն ոչ մի կերպ չի թուլացնում արևի ճառագայթները: Չմոռանաք պաշտպանել Ձեր մաշկը:

Եղանակը զգալիորեն փոփոխվում է 12 ամիսների ընթացքում, ձևավորելով 4 զբոսաշրջային սեզոններ: Հիմնականում դրանք համընկնում են տարվա եղանակների հետ, այդ իսկ պատճառով  կոչվում են «ամառային», «ձմեռային», «գարնանային», «աշնանային» սեզոններ:

  • Ամառային սեզոն - գրեթե շուրջօրյա տապ, օդը չի զովանում անգամ գիշերային ժամերին: Հատկապես անտանելի է հուլիս և օգոստոս ամիսներին` օդի ջերմաստիճանը բարձրանում է 40°C-ից: Այդ իսկ պատճառով տուր փաթեթները ամենամատչելին են:
  • Աշնանային սեզոն – հրաշալի ժամանակահատված է արձակուրդի համար: Արդեն սեպտեմբերից օդի ջերմաստիճանը սկսում է զգալիորեն իջնել, 40°C ջերմաստիճանը հազվադեպ երևույթ է: Ընդ որում, սակայն, ջրի ջերմաստիճանը չի իջնում 25°C-ից մինչև անգամ նոյեմբերի վերջ: Ցավոք, տուր փաթեթների գները ևս աճում են, հատկապես նոյեմբերին, երբ ավարտվում է Միջերկրածովյան ծովափնյա սեզոնը:
  • Ձմեռային սեզոն – այս շրջանում սկսվում են սուրբծննդյան և ամանորյա արձակուրդները, այդ իսկ պատճառով Եգիպտոսի բոլոր հյուրանոցները լի են հյուրերով: Տապից հետք անգամ չի մնում և օդի ջերմաստիճանը և Կարմի ծովում ջրի ջերմաստիճանը ցերեկը հասնում է 22°C և 20°C համապատասխանաբար: Իսկ երեկոյան օդը պաղում է մինչև 15°C:
  • Գարնանային սեզոն – հրաշալի ժամանակահատված է հանգիստը Եգիպտոսում անցկացնելու համար: Մարտից մինչև մայիսի վերջ ջուրն աստիճանաբար տաքանում է 24°C-ից հասնելով մինչև 27°C:  Օդի ջերմաստիճանը 25-30°C-ից չի իջնում: Տուր փաթեթների գներն աճում են հատկապես մայիսին: Այնպես որ մայիսին դեպի Եգիպտոս հանգիստը պետք է վաղ պլանավորել: