Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Բուդապեշտ` Դանուբի մարգարիտը

  • 19/02/2018

Բուդապեշտը Հունգարիայի քաղաքական, առևտրային, երթևեկային և մշակութային կետրոնն է։ Դանուբ գետը բաժանում է քաղաքը երկու հիմնական մասի. Բուդա (արևմտյան մաս) և Պեշտ (արևելյան մաս)։ Ասել, որ Բուդապեշտը Եվրոպայի իսկական «մարգարիտն» է, նշանակում է ոչինչ չասել: Հնաոճ բարոկկո ոճի թաղամասերը, պահպանել են իրենց կանաչավուն բրոնզե գմբեթները, շքեղ թատրոնները, պալատներն արտացոլում են կայսրության ոգին, հունգարական թագավորների ու սրբերի հուշարձանները գրավում են իրենց վեհությամբ, իսկ շքեղ Պառլամետի շենքը փառահեղ է տարվա բոլոր եղանակներին:

Ինչ պետք է տեսնել

1. Հունգարական Պառլամենտ- Սակավաթիվ շինություններ են ունակ հավասարապես գեղեցիկ լինել, թե լավ եղանակին և թե վատ, կամ հիացնել դիտողի աչքը, թե արեգակի ճառագայթների ներքո, և թե մթության քողի տակ: Հունգարիայի խորհրդարանի շենքը, շնորհիվ իր յուրօրինակ գեղեցկության և ճիշտ ընտրված դիրքի, պատկանում է այդ սակավաթիվ շենքերի թվին: Այս հիասքանչ կառույցը գտնվում է Բուդապեշտ քաղաքի սրտում՝ անմիջապես Դանուբ գետի ափին: Դանուբը Բուդապեշտը բաժանում է երկու հիմանական մասերի՝ Պեշտի և Բուդայի: Պառլամենտի շենքը գտնվում է Պեշտում, երկու՝ Մարգարեթ և Շղթայաձև կամուրջներից գրեթե հավասար հեռավորության վրա: Շնորհիվ նմանօրինակ դիրքի՝ այս շինությունը հիասքանչ երևում է, թե Դանուբի հակառակ ափից և թե երկու կամուրջներից:

2. Սեչենյիի շղթայակապ կամուրջ - Սեչենյիի շղթայակապ կամուրջը`  կախովի, շղթայակապ կամուրջ է Դանուբ գետի վրա, որը կապում է երկու պատմական թաղամասերը` Բուդան և Պեշտը:Կամրջի բարձրությունը 202 մետր է, որը համարվում է աշխարհում  ամենաբարձրներից մեկը։ Ամառային ամիսների որոշ ազատ օրերին հատուկ առիթներով մեքենաների երթևեկությունը փակվում է, փոխարենը ճանապարհը բացվում է հետիոտների համար։ Կամրջի հեղինակը եղել է անգլիացի ճարտարագետ Վիլյան Թերնեյ Քլարկը, իսկ 1939 թվականին կամրջի կառուցումը նախաձեռնել է Իշտվան Սեչենյին, նույն թվականին շինարարությունը վերահսկել է շոտլանդացի ճարտարագետ Ադամ Քլարկը։ Կամրջի կառուցումը զգալի չափով ֆինանսավորել է հույն վաճառական Գեորգիս Սինասը:1852 թվականին կամուրջը ենթարկվել է որոշակի փոփոխության՝ քանդակագործ Յանոշ Մարշալը կամրջի վրա ավելացրել է 4 հսկա առյուծի քանդակներ։

3.  Հերոսների հրապարակ - Հերոսների հրապարակը`  Հունգարիայի մայրաքաղաքի կենտրոնական տեսարժան վայրերից է: Այն Անդրեաշ պողոտայի տրամաբանական ավարտն է: Այստեղ բերում են Բուդապեշտ ժամանող բացարձակապես բոլոր զբոսաշրջիկներին: Եվ դա զարմանալի չէ, քանի որ Հերոսների հրապարակը իսկական թանգարան է բաց երկնքի տակ:

4.  Սբ․ Մաթևոսի տաճար - Սուրբ Մաթևոսի կաթոլիկ տաճարը Բուդապեշտի ամենագեղեցիկ կառույցներից է: Նրա շինարարությունը ընթացել է երկու դար շարունակ: Շենքը գոթական ոճով է եւ այնքան շքեղ , որ նույնիսկ երբ 16-րդ դարում թուրքերը գրավեցին քաղաքը, նրանք չեն ոչնչացրել տաճարը, միայն փակել էին որմնանկարները: Հատկապես նշանակալից է տաճարի դիրքը, այն գտնվում է Սուրբ Երրորդություն հրապարակի և ձկնորսական բաստիոնիի մեջտեղում: Բացի այդ այստեղից բացվում է Պառլամետի շենքի հրաշալի տեսարան:

5. Անդրեաշի պողոտա - Սա Բուդապեշտի հիմնական հանդիսավոր արարողությունների պողոտան է: Իր շքեղության համար, այն նույնիսկ անվանում են Բուդապեշտի ''Ելիսեյան դաշտեր'' եւ ընգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Պողոտայում են տեղակայված բազմաթիվ տեսարժան վայրեր` Հունգարիայի պետական Օպերան, տարբեր թանգարաններ, Գեղարվեստի համալսարանը եւ երաժշտական ակադեմիան:

6. Վայդահունյադ ամրոց - Ամրոցը մեկին մեկ կրկնօրինակում է  Տրանսիլվանիայում գտնվող համանուն ամրոցին: Այն կառուցվել է 1896-ին և ի սկզբանե ստվարաթղթից էր: Սակայն տեղացիներն այքան հավանեցին այն, որ որոշեցին վերակառուցել այն աղյուսից և քարերից: Ամրոցի գոթական դարպասները տանում են դեպի արքունիք: Ներսում տեղակայված է մի գեղեցիկ մատուռ, որտեղ նորապսակները սիրում են լուսանկարվել: 

7. Հելլերտի բաղնիք - Բուդապեշտը գեյզերների քաղաք է, եթե Ձեր ճանապարհորդության ընթացքում Դուք պլանավորում եք լինել Բուդապեշտում, ապա անպայման ամենաքիչը 3-4 ժամ պետք է տրամադրեք առողջարանային ջրային պրոցեդուրաներին։  Հելերտ բուժական բաղնիքը՝ քաղաքային 13 բաղնիքներից մեկը, իրավամբ համարվում է ամենագեղեցիկը։ 

Որտեղ կանգ առնել

 Հունգարիայի երկու մասերը կտրուկ տարբերվում են, նրանք կապված են գեղեցիկ կամուրջներով: Տեսարժան վայրերի մեծ մասը գտնվում է Պեշտում, բայց, եթե դուք այցելել եք Հունգարիա, չպետք է բաց թողնեք  Castle Hill-ը տեսնելու հնարավորությունը, որը գտնվում է Բուդայում: Բուդապեշտը կոմպակտ, հանգիստ քաղաք է: Տրանսպորտային համակարգը չափազանց արդյունավետ է, բայց, հավանաբար, ցանկություն կառաջանա շրջել քաղաքում: Դա լավագույն միջոցն է ուսումնասիրել մոդերն ոճի կառույցները, թաքնված փոքրիկ բակերը, գայթակղիչ սրճարանները, այնպես որ  անհրաժեշտ է ընտրել հյուրանոց քաղաքի կենտրոնին մոտ: Բուդապեշտում մնալու բազմաթիվ լավ տարբերակներ կան:  Նրանցից շատերը գտնվում են ցնցող հին շենքերում, որոնք  վերականգնվել են եւ այժմ հագեցած են բոլոր անհրաժեշտ ժամանակակից հարմարություններով:

Սպասարկում և Փաստեր

Խոհանոց - Բուդապեշտի առավելություններից է` լավ սունդը, մատչելի գներով: Եթե ցանկություն կամ հնարավորություն չունեք ճաշել շքեղ ռեստորանում, ապա անհանգստանալու կարիք չկա` կգտնվեն մի շարք սրճարաններ,որտեղ կարող եք փորձել համեղ ճաշատեսակներ, հաճելի միջավայրում, մատչելի գներով: Քաղաքում կան ավելի քան 1500 ռեստորաններ, սրճարաններ եւ խորտիկանոցներ: Նոր բացված հաստատությունները, սովորաբար իրենց անվանում են "bistro", թեեւ շատերը ոչ մի ընդհանրություն չունեն Փարիզյան բիստրոների հետ: Բացի հունգարական խոհանոցից, կարող եք փորձել շատ (կամ գրեթե բոլոր) միջազգային խոհանոցի ուտեստները:

Գնային կատեգորիաներ

Միանշանակ Բուդապեշտում կարող եք ճաշել ողջամիտ գներով, բայց լավ է իմանալ, թե ինչ գնային կատեգորիա է ռեստորաններում եւ կատարել ճիշտ ընտրություն: Ահա մի գնային կոպիտ ուղեցույց, որը կօգնի Ձեզ ընտրել ռեստորան, որը համապատասխանում է Ձեր բյուջեին (գները մեկ անձի համար).

շատ թանկ - 4 000 - 5,000  HUF, կամ ավելի,
թանկ - 3 000 - 4 000 HUF,
չափավոր - 2 000 - 3 000 HUF,
էժան - մոտ 1 000 - 1 500 HUF:

Տրանսպորտ
Օգտվեք հասարակական տրանսպորտից Բուդապեշտի կենտրոն հասնելու համար, հատկապես, եթե կանգ եք առել քաղաքի ներքին թաղամասերից մեկում: Դուք կարող եք հեշտությամբ հասնել տեսարժան վայրեր, օգտվելով մետրոյի չորս հիմնական գծերից, կամ տրամվայի գծերից (№ 4, 6 եւ 2): Ավտոբուսների եւ տրոլեյբուսների ծառայությունները բավականին ծավալուն են, իսկ գարնանը և աշնանը գործում է նաև նավակների ծառայություն Դանուբով: Բուդապեշտում հասարակական տրանսպորտային համակարգը ավելի էժան է, քան Արեւմտյան Եվրոպայի շատ երկրներում: Տրամվայները, ավտոբուսները, տրոլեյբուսները եւ մետրոն աշխատում են քաղաքի ամբողջ տարածքում շուրջօրյա, իսկ գիշերային տրանսպորտային ծառայությունները բավականին հուսալի են:

Հասարակական տրանսպորտի տոմսերի տեսակները`
Մեկանգամյա տոմսը - 350 ֆորինտ (450 ֆորինտ, եթե ձեռք բերեք տրանսապոտի  ներսում): Ուժի մեջ է բոլոր տրանսպորտային միջոցներում:
24  ժամյա ճանապարհորդական տոմս - 1650 ֆորինտ, վավեր է բոլոր հասարակական տրանսպորտային միջոցներում,  ներառյալ D11, D12, D13, D14 նավակները; Գործում է միայն աշխատանքային օրերին, անսահմանափակ թվով, ժամը 0:00-ից մինչ 24:00: Ամսաթիվը նշված է տոմսի վրա և սկիզբն ընտրում եք ինքներդ:

72 ժամյա ճանփորդական տոմս - 4150 ֆորինտ գործում է բոլոր հասարակական տրանսպորտային միջոցներում, անսահմանափակ թվով, 72 ժամի ընթացքում:

Օգտակար է իմանալ

Կլիմա - Կլիման Բուդապեշտում ցամաքային է` ամառները տաք կամ շատ տաք են: Ձմեռները ցուրտ են (նոյեմբեր - մարտ), երբեմն մի փոքր արեւոտ: Ձյան առատ տեղումները բավական տարածված են, գիշերը օդի ջերմաստիճանը -15 °,- 5 ° է: Գարնան ամիսներին (մարտ - ապրիլ), օդի ջերմաստիճանը սկսում է կտրուկ բարձրանալ: Երկար ամառները տեւում են մայիսից մինչեւ սեպտեմբերի կեսերը: Անսպասելի տեղումներ լինում են մայիսին եւ հունիսին: Բուդապեշտի աշունը (սեպտեմբերի կեսերից, մինչեւ ուշ հոկտեմբեր) առանձնանում է քիչ անձրևներով եւ երկար արեւոտ օրերով:

Լեզու - Հունգարիայի  միակ պաշտոնական լեզուն հունգարերենն է, որը ոչ մի կապ չունի հարեւան երկրների լեզուների հետ: Բնակչության 98.9% -ը խոսում է հունգարերեն:
Արտարժույթ - տարադրամի փոխանակում -  Հունգարիայի պաշտոնական արժույթը ֆորինտն է (HUF): Մի շարք վայրերում ընդունում են նաև եվրո: Ֆորինտի մետաղադրամի նոմինալներն են` 5, 10, 20, 50, 100 եւ 200, թղթադրամի նոմինալներն են`  500, 1000, 2000, 5000, 10000 եւ 20000:

 

Դուք կարող եք հավանել