Տապակած սագը խնձորով / կաևելի է պատրաստել հավով նույնպես/
Պատրաստի սագը համեմեք աղով, դրեք տապակի վրա՝ մեջքով ցած, վրան լցրեք հալված յուղ, ավելացրեք մի քիչ ջուր (200 գ) և տապակեք ջեռոցում: Տապակելու ընթացքում թռչունի վրա ցողել տապակից ստացված հյութով և շրջեք այնպես, որ սագը բոլոր կողմերից հավասարաչափ տապակվի: Տապակվելու վերջում հանեք սագը, իսկ տապակի վրա տապակեք քաղցր խնձորները, որոնք նախապես շաղ եք տվել շաքարափոշիով: Տապակած սագը կտորների բաժանեք, դրեք ափսեի վրա, թխած խնձորները շարեք եզրերին և այս ամենի վրա ցողեք տապակի արդյունքում ստացված հյութը:
1500-2000 գ քաշով մեկ սագի համար`
1500 գ խնձոր,
100 գ հալված յուղ,
30 գ շաքարափոշի,
աղ: