Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Հարիսա

  • 24/03/2020

Սա հայկական խոհանոցի ավանդական ուտեստ է, որը հիմնականում պատրաստվում է ցուրտ սեզոնին: Որպես կանոն, հարիսան ճաշակելու համար ընկերներն ու հարազատները հավաքվում են մեծ սեղանի շուրջ, վայելում ընկերական ջերմ մթնոլորտը

  հավը (600գ) լվացրեք, դրեք կաթսաի հատակում: Լվացեք ձավարը և լցրեք կաթսաի մեջ: Ավելացրեք ջուր (4 բաժակ 200 մլ) և դրեք կրակին: Եռալուն պես, ավելացրեք աղ, իջեցրեք ջերմաստիճանը՝ հասցնելով նվազագույնի և եփեք 2.5-3 ժամ: 2.5 ժամ անց հանեք հավը, առանձնացրեք ոսկորներից և վերադարձրեք թավայի մեջ: Հարեք շիլան փայտե գդալով: Երբ շիլան լավ հարվի և դառնա մածուցիկ, անջատեք կրակը, փակեք կափարիչը և թողեք 10 րոպե: Մատուցեք մի կտոր կարագով:

Հավ 600 գ;

ձավար 200 գ,

աղ,

կարագ՝ ըստ ճաշակի:

Դուք կարող եք հավանել