Կայսերական Վիեննա
Վիեննա՝ կայսերական, վեհաշուք, կյանքով լի քաղաք։ Ավստրիական մայրաքաղաքի փողոցները, այգիները, պալատները և հնագույն տաճարները ասես պատմության կենդանի էջերը լինեն։ Եվ այսպես, եռօրյա անմոռանալի ճամփորդություն Կայսերական Վիեննա: Վիեննայի տեսարժան վայրերն անթիվ են, ուստի կփորձենք առանձնացնել ամենավառ և տպավորիչ օբյեկտները։
Ինչ պետք է տեսնել.
Ringstraße +Stephansdom - Վիեննայի բացահայտումը կսկսենք պատմական կենտրոնով զբոսանքից։ Հանրահայտ Ringstraße բուլվարը ընդգրկում է քաղաքի ողջ պատմական կենտրոնը։ Այստեղ մենք կտեսնենք բազմաթիվ հուշարձաններ, այգիներ, պատմական շինություններ։ Զբոսանքը մեզ կհասցնի Սբ․ Ստեֆանի տաճար՝ Վիեննայի գոթական խորհրդանիշը։ Կառուցվել է 1147 թ․ ռոմանական ոճով և միայն 14-րդ դարում ձեռք է բերել գոթական երանգներ։
Wiener Rathaus - Վիեննական Ռատուշան գտնվում է մայրաքաղաքի կենտրոնական թաղամասում` Ներքին քաղաքում: Շենքում տեղակայված քաղաքային բուրգոմիստրի նստավայրը, այստեղ են անցնում լանդթագի պառլամենտի և տեղական ինքնակառավարման մարմնի նիստերը: Շենքը կառուցված է Բրյուսելական Ռատուշայի մոդելով` նեոգոթական ոճով: Շինության լայնություն 127 մետր է, երկարությունը` 152 մետր: Կենտրոնական մասը բաղկացած է 5 աշտարակներից, որոնցից ամենաբարձրի երկարությունը 103.3 մետր է, իսկ մնացած չորսը` 65 մետր: Ռատուշան կառուցվել է 1872-1883 թվականներին, ճարտարապետ Ֆրիդրիխ Շմիդտի նախագծով:
Parliament - Ավստրիական պառլամենտի շենքը կառուցվել է 1874-84 թվականներին: Այս հիասքանչ համալիրը նեոհունական ոճով նախագծել է բարոն Թեոֆիլ Էդվարդ Հանսենը: Հանսենը երկար ժամանակ ապրել է Աթենքում և իր նախագծերում միշտ հիմնվել է անտիկ և բյուզանդական ճարտարապետության վրա: Էքսկուրսիաներ չեն լինի, քանի որ շենքը վերանորոգվում է 2017 սեպտեմբերից մինչև 2020 թվականը:
Schönbrunn - Schönbrunn-ը եղել է Հաբսբուրգների ամառային նստավայրը: Ավստրիական բարրոկոյի ամենամեծ նմուշներից մեկն է: Այն գտնվում է Վիեննայի արևմտյան մասում, կենտրոնից 5 կմ հեռավորության վրա: Ժամանակին այս պալատում են ապրել կայսր Ֆրանց Յոզեֆը, Կայսրուհի Էլիզաբեթը, Մարիա Թերեզիան և այլոք: Schönbrunn պալատն ունի 1441 սրահ, որոնցից 45-ը բաց են այցելուների համար: Պալատի շուրջը սփռված են հիասքանչ այգիներ: Այս պալատում են բանակցություններ վարել Նապոլեոնը, իսկ Կապույտ չինական սրահում 1918 թվականին Կառլ Առաջինը հրաժարվել է գահից, դրանով վերջ դնելով միապետությանը:
Hofburg+ Sissi Museum Wien - Սկզբում Հոֆբուրգը կառուցված էր, որպես միջնադարյան ամրոց: Այդ ժամանակների մասին այսօր հիշեցնում է միայն պահպանված ամրոցի մատուռը: Հաբսուրգների իշխանության աճի եւ ընդլայնման հետ զուգընթաց ամրոցը վերակառուցվեց մի հոյակապ նստավայրի: Ներկայումս Հոֆբուրգում է կենտրոնացած` Ավստրիայի Հանրապետության նախագահի նստավայրը, Վեհաժողովի դահլիճը, այստեղ են ելույթ ունենում Վիեննայի տղաների երգչախումը, ինչպես նաև իսպանական ձիավարության դպրոցի ձիերը: Նոր Բուրգում, Հոֆբուրգի կրտսեր եւ առավել հիմնարկային հատվածներում, որոնք կառուցվել են 1881 թ. և 1913 թ. միջև ընկած ժամանակահատվածում, տեղակայված են Ազգագրության թանգարանը եւ Արվեստի պատմության թանգարանի մասնաճյուղերը:Հոֆբուրգ պալատը սկսել է կառուցվել դեռևս 12-րդ դարում, այն Հաբսբուրգների արքայատոհմի ծաղկունքի և անկման կենդանի վկան է։ Ավստրիական յուրաքանչյուր կայսր իր պարտքն էր համարում ընդարձակել պալատի տարածքը։ Հոֆբուրգը միշտ եղել է երկրի քաղաքական կենտրոնը։ Պալատում է գործում նաև Էլիզաբեթ (Սիսսի) կայսրուհու թանգարանը։
Թանգարանային Վիեննա Museums Quartier + Galerie Belvedere+ Արվեստի պատմության թանգարան - Վայելեք Գուստավ Կլիմտի լեգենդար կտավը` "Համբույրը», բացահայտեք Շիլեյի և Կոկոշկայի գործերը:Վայելեք բարոկկո ոճի պալատի շքեղությունը եւ հարակից ընդարձակ այգին:Բարոկկո ոճի այս գլուխգործոցը բաղկացած է երկու պալատներից (վերին եւ ստորին Բելվեդեր), որտեղ հավաքված են Ավստրիայի արվեստի լավագույն նմուշները, որոնք եկել են միջնադարից մինչեւ մեր օրեր: Վերին Բելվեդերում են գտնվում Կլիմտի լավագույն գործերը, ստորին Բելվեդերում արքայազն Եվգենիի բնակելի սենյակները, շքերթի դահլիճներեը: Հանդիսավոր ախոռները միջնադարի գանձերից են:Այնտեղ, որտեղ մի ժամանակ արքայազնի լավագույն 12 ձիերի կացարանն էր, այսօր այդտեղ ցուցադրվում են Բելվեդերի միջնադարյան արվեստի մի շարք հավաքածուներ:Կարո՞ղ եք պատկերացնել, որ ընդամենը 60000 քմ տարածքում տեղակայված են մոտ 60 մշակութային օջախներ (ինստիտուտներ)։ Ողջ տարվա ընթացքում այստեղ տեղի են ունենում բազմաթիվ փառատԱրվեստի պատմության թանգարանում կտեսնենք ինչպես կայսերական պալատի գեղարվեստի նմուշներ, այնպես էլ անտիկ աշխարհի, իտալական Ռենեսանսի, բարոկկոյի և այլ ոճի արվեստի նմուշներ։
Մոցարտի, Բեթհովենի, Ֆրոյդի թանգարաններ - Կայցելենք հայտնի երգահանների և աշխարհը ցնծած հոգեվերլուծաբանի թանգարաններ։ Կզգանք դասական երաժշտության շունչը, կտեսնենք Ֆրոյդի հայտնի բազմոցը, առանց որի այսօր դժվար է պատկերացնել հոգեբանների աշխատանքը։
Իսպանական ձիավարություն դպրոց - Եթե ցանկանում եք զգալ մթնոլորտը, որում հայտնի Վիեննայի ձիերի բալետը իրականացնում է իր ներկայացումները, այցելեք Իսպանական ձիավարություն դպրոց: Առավոտյան այցը թույլ է տալիս ծանոթանալ հեծյալների երկար տարիների մարզչական աշխատանքի հետ: Յուրաքանչյուր հեծյալ պատասխանատվություն է կրում իր ձիու վարժվածության համար: Հեծյալների օգնությամբ հասարակ ձիերը վերածվում են «բարձրագույն դպրոցի» կատարյալ ներկայացուցիչների:
Ազգային Թատրոն - Վիեննայի Ազգային Թատրոնի շենքը կառուցվել է 1874-1878 թվականների ընթացքում: Ավստրիացիները երբեք էլ այն չեն համարել ուղղակի թատրոն , այն իսկական սրբավայր է նրանց համար: Այստեղ իրենց լավագույն դերերն են խաղացել Ավստրիայիլավագույն դերասանները, այստեղ են կատարելագործվել նրանցից շատերը, այստեղ անցկացվել են արվեստի և մշակույթի թեժ քննարկումներ և միգուցե հենց այստգեհղ են արտահայտել իրեն լավագույն մտքերը մշակույթի շատ ներկայացուցիչներ: Այսօր թատրոնում անցկացվում են մի շարք միջոցառումներ և իհարկե ներկայացումներ:
Պրատեր - Պրատերը ժամանակակից զվարճանքի աշխարհ է,որն առաջարկում է ավելի քան 250 ատրակցիոնների տեսակներ: Այգու խորհրդանիշը Տեսության Անիվն է,և գալ այստեղ ու չօգտվել նրանից իսկական հանցագործություն է:Այսպիսով` «Fly Board» առաջարկում է անմոռանալի թռիչ հին քաղաքի վրայով: «Turbo Boost» «Bungee Jump», «Ejektion Seat», «Skyfall» և «Space-Shot» ատրակցիոնները կարբեցնեն ձեզ իրենց խելահեղ արագությունով:«Black Momba»-ն կպտտեցնի ձեզ օդում 80կմ/ժ արագությամբ: «Hotel Psycho» քարանձավում ձեր արյունը կսառչի երակներում վախից: «Darkride Insider»-ը կապահովի անսպառ ադրենալինի հոսք:
Հունդերտվասսերի տունը - Յուրաքանչյուր քաղաքում կարելի է նկատել առանձնահատուկ մի բան, որը միանգամից գրավում է ուշադրությունը և դեպի իրեն է կանչում:Վիեննան իրապես կայսերական քաղաք է և նրա ճարտարապետությունը դրա վառ ապացույցն է:Սակայն քայլելով Վիեննայի փողոցներով բացահայտում ես նրա մյուս կողմը` Վիեննայի շատ անկյուններում կարելի է հանդիպել ապստամբ փիլիսոփա-ճարտարապետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասսերի գործերը:Չնկատել նրանց ուղակի անհնար է` վառ գունավորմամբ,խճանկարների գլխապտույտ աշխատանքով,անձև և ոչ մի ոճին չպատկանող այս կառույցները արվեստի իսկական նմուշներ են:Ճարտարապետի ամենահայտնի գործը համարվում է Հունդերտվասսերի Տուն կոչվող կառույցը:Նայելով նրան հասկանում ես,որ մարդու երևակայությունը սահմաններ չունի:
Կարլսկիրխե - Կարլսկիրխեն (Սուրբ Չարլզի Մայր Տաճարը)գտնվում է Վիդեն (Wieden) թաղամասում: Տաճարը միանգամից աչքի է ընկնում Վիեննայի համար ոչ սովորական ճարտարապետությամբ,քանի որ ավելի մոտ է արևելյան ոճին, կառույցը հանտակապես տպավորիչ է ուշ ժամերին, երբ ամբողջ տաճարը լուսավորվում է: Տաճարի ներքին հարդարանքը նույնպես արանձնանում է իր գեղեցկությամբ: Գլխավոր խորանում տեղադրված է Սուրբ Չարլզի թերծված արձանը` հրեշտակների ուղեկցությամբ նա բարձրանում է երկինք: Տուրիստների հաճախ զարմացնում է այն փաստը, որ տաճարում առկա է վերելակ, որն իհարկե ազդում է տաճարում տիրող մթնոլորտի վրա: Բայց վերելակը հնրավորություն է տալիս բարձրանալ 32 մետր և այնտեղից հիանալ տաճարի ամբողջական տեսքով:
Սուրբ Ստեփանոսի մայր տաճար - Սուրբ Ստեփանոսի տաճարը Վիեննայի խորհրդանիշն է: Նրա շինարարությունը սկսվել է XII դարում: Այսօր տաճարը Ավստրիայում գոթական ոճի ամենավառ ճարտարապետական շինությունն է: Տաճարի բարձրությունը 107.2 մետր է, լայնությունը` 34,2 մետր: Տաճարը ունի չորս աշտարակներ:Ամենաբարձր հարավային աշտարակի բարձրությունը 136,44 մետր է:Բարձրանալով 343 աստիճաններով, այցելուները հայտնվում են զանգակատնում,որտեղից բացվում հրաշալի տեսարան դեպի Վիեննա:Այստեղ կախված են մոտավորապես 13 զանգեր: Սուրբ Ստեփանոսիանի առավել հայտնի զանգակատունը «Պումմերինն» է, որը գտնվում է հյուսիսային աշտարակում, բարձրությունը 68,3 մետր: Ստեփանոս տաճարի ներքին հարդարանքը դարերի ընթացքում ընդհուպ մինչեւ Բարոկկոյի ժամանակաշրջանը մշտապես ենթարկվել է փոփոխությունների: Շատ հայտնի դեմքեր հենց այստեղ են գտել իրենց վերջին հանգրվանը` կայսր Ֆրեդերիկ III թաղված է տպավորիչ մարմարե սարկոֆագում, միայն տապանաքարի ծածկը կշռվում է ութ տոննա:Այստեղ են հանչում նաև Արքայազն Եվգենի Սավոյսկին, Դուքս Ռուդոլֆ IV, Վիեննայի կարդինալները եւ Եպիսկոպոսները:
Սուրբ Պետրոսի եկեղեցի - Սուրբ Պետրոսի եկեղեցին ամենահին եւ առավել գեղեցիկ եկեղեցին է Վիեննայում: Այն կառուցվել է 1733 թվականին,Յոհան Լուկաս ֆոն Հիլդեբրանտի կողմից,Լեոպոլդ I կայսեր հրամանով:Արտաքինից եկեղեցին հիշեցնում է Հռոմի Սուրբ Պետրոս եկեղեցին:Ներքին հարդարանքը շատ հարուստ է` բազմապիսի սրբերի նկարներ և ճարտարապետակ լուծումներ,հիմական գերակշռող գույնը ոսկեգույնն է:Այստեղ է գտնվում Սուրբ Բենեդիկտի աճյունի մացորդները, ապակե դագաղի մեջ:
Where to eat???
Griechenbeisl - Վիեննայի կենտրոնում գտնվող այս ռեստորանում ճաշել են Բեթհովենը, Մոցարտը։ Այսօր էլ այս ռեստորանում միշտ հնչում է կենդանի դասական երաժշտություն։ Վիեննական խոհանոցը և հարմարավետությունը Griechenbeisl-ի ավանդական արժեքներն են։
Figlmüller - Figlmüller ռեստորանը հայտնի է իր վիեննական շնիցելով և արդեն շուրջ 110 տարի է ներկայացնում է վիեննական անկրկնելի կյանքի ոճը։ Յուրաքանչյուր տարիքի անձինք հաճույքով ճաշում են այս ռեստորանում և վայելում գինիների բազմազան տեսականին։
Օգտակար է իմանալ
Հասարակական փոխադրամիջոցներ - Վիեննան ունի հասարակական տրանսպորտի լավագույն համարկարգը:Ավտոբուսների,տրամվայների գծերը համդրած մետրոյի և արագընթաց գնացքների հետ, ստեղծում իդեալական պայմաններ քաղաքը մանրամասն ուսումնասիրելու համար:Բոլոր փոխադրամիջոցների համար գործում է տոմսի միանման նմուշ:
Լեզու - Ավստրիայի պաշտոնական լեզուն գերմաներենն է:Ավստրիայի բարբառը բավականին տարբերվում է գրական գերմաներենի արտասանությունից: Տեղացիները այնքան էլ չեն սիրում գերմանացիներին, և մաքուր գերմաներեն արտասանությանը վերաբերվում են զգուշավորությամբ:
Արտարժույթ - տարադրամի փոխանակում - Ավստրիայի արժույթը Եվրոն է:Սակայն վճարումներ կարող եք կատարել քարտով,առանց որևէ խնդրի:Maestro քարտը (АТМ բանկի քարտ)կարող եք օտագործել ամենուր,հատկապես խանութներում: Իսկ գումարը կարող եք հանել քաղաքում տեղադրված բանկոմատներից: Բանկերի մեծ մասը աշխատում է երկուշաբթի-ուրբաթ, 08:00-ից - 12:30 և 01:30-ից - 03:30, հինգշաբթի օրերին մինչև 05:30: