Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Լիմասսոլ

  • 15/02/2018

Լիմասոլը կղզու հնագույն քաղաքներից է: Տեղակայված է  հին ձկնորսական նավահանգստում: Նեղ փողոցներով, ամրոցներով, արքայական նստավայրերով փոքրիկ դրախտավայր է: Քաղաքը զգալիորեն աճել է վերջին տարիներին և հիմա տարածվում է 15 կմ ծովի երկայնքով, լի է հյուրանոցներով և բազմաբնակարան շենքերով, պուրակներով եւ քայլուղիներով:  Քաղաքի բնակիչները  դեմ չեն զվարճալուն, և զարմանալի չէ, որ գիշերային կյանքը այդքան բազմազան է` դիսկոտեկներ և ակումբներ, որոնք բաց են ամբողջ տարի, և եթե դա բավարար չէ, ապա Ձեր տրամադրության տակ կան նաև բարեր լողափին:

Ինչ պետք է տեսնել

1. Կիպրոսի հնագիտական թանգարան - Այս թանգարանը տեղակայված է Նիկոսիայում: Կիպրոսի գլխավոր հնագիտական ​​թանգարանն է,  որտեղ ներկայացված է մինչքրիստոնեական ժամանակաշրջանում,  բնակիչների քաղաքակրթության զարգացման պատմությունը:  Ծավալուն պեղումների շնորհիվ,  թանգարանի հավաքածուն զգալիորեն մեծացել է: Այստեղ կարելի է տեսնել խեցեղեններ, ոսկերչական իրեր, տարբեր ժամանակաշրջանի մետաղադրամներ: Ցուցանմուշների  շարքում առավել արժեքավոր են Աֆրոդիտե Սալոյի արձանը, Սաղամինա դամբարանի ոսկերչական հավաքածուները և թագավորական մասունքները:

2. Քարոբի (լոբու) թանգարան - Քարոբի հողմնաղացը  կառուցվել է Լիմասոլում XX դարի սկզբին, երբ քարոբ ծառը Կիպրոսի արտահանման հիմնական հումքն էր: Այն օգտագործվում է կինոժապավենների, դեղանյութերի և շոկոլադե կոնֆետների արտադրության մեջ: Սարքավորումների մեծ մասը, որոնք օգտագործվել են քարոբի մշակման ժամանակ, ներկայացված է վերանորոգված շենքում, որտեղ վերստեղծված է անցյալի իրական մթնոլորտը:

3. Ապոլոն Հիլատեսի արգելավայրը և ամրոցը - Գտնվում է հնագույն Կուրիոն քաղաքից մոտավորապես 2.5 կմ հեռավորության վրա, այն Կիպրոսի գլխավոր հավատքի կենտրոններից էր որտեղ Ապոլոնին երկրպագում էին,  որպես Հիլատես` անտառների աստված: Այս խիստ ճարտարապետական համալիրը, թույլ է տալիս խորապես հասկանալու Կիպրոսի պատմությունը սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից,  մինչև հեթանոսության դարաշրջանի վերջ: Կառույցի  շինարարության պատմությունը կարելի է բաժանել երեք տարբեր ժամանակաշրջանների` այն որպես արախայիկ սրբավայր մ.թ.ա. 7 դարում, այն որպես պտղոմեոսյան ժամանակահատվածի սրբավայր (3-րդ դար) և վերջապես որպես Հռոմեական սրբավայր:

4. Լիմասսոլի միջնադարյան ամրոց - Լիմասսոլի ամրոցը գտնվում է հին քաղաքի սրտում, հին նավահանգստի հարևանությամբ: Ըստ լեգենդի հենց այստեղ են ամուսնացել Ռիչարդ Առյուծասիրտը և Բերենգարիա Նավարսկայան, այսպիսով դարձնելով նրան Անգլիայի թագուհին: Ենթադրվում է, որ այն եղել է ավելի մեծ ամրոցի մի մաս: Բերդի հիմնադրման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ: Ըստ Էտիեն դե Լուզինիանու, այն կառուցվել է 1193 թվականին, բայց ամրոցի մասին առաջին հիշատակումը պատկանում է 1228 թվականին, երբ Ֆրեդերիկ II-ը մասնակից էր  Կիպրոսի գործերին: Տարիների ընթացքում այն անընդհատ ենթարկվում էր հարձակումների, բայց հատկապես շատ վնասվեց 1567 եւ 1568 թվականների երկրաշարժերից: 1590 թվականին թուրքերը վերակառուցեցին ամրոցը իր հին ձևով: Բերդի արևելյան դահլիճի նկուղում կան խուցեր, որոնք մինչեւ 1950 թվականը ծառայել են որպես բանտ: Ներկայումս ամրոցում տեղավորված է Կիպրոսի միջնադարի թանգարանը:

5. Մաա Պալեոկաստրո թանգարան - 1989 թվականին ճարտարապետ Անդրեա Բրունոն կառուցեց այս ինքնատիպ և անսովոր դիզայնով կառույցը: Այն տեղակայված է Coral Bay-ում, որտեղ մոտավորապես մեր թվարկությունից առաջ 1200 թվականին բնակեցվեցին առաջին հույները: Թանգարանը պատմում է, թե ինչպես կղզին բնակեցվեց հույներով: Այստեղ կա ոչ շատ մեծ արտեֆակտների հավաքածու, հիմնականում սրեր, ինչպես նաև որոշ կրթական տեղեկություններ:

Ինչ կարելի է անել

Արև և ծով - Լողափերի բազմազանության մեջ անհնար է չգտնեք  ձեր նախասիրությանը համապատասխան մեկը: Կղզում կգտնվի հարմարավետ վայր բոլորի համար` սկսած արևմտյան թերակղզու առանձնացված փոքրիկ ափերից, մինչև արևելքի աշխույժ և ակտիվ ափեր: Արևելքի ափերը հայտնի են իրենց գեղեցիկ սպիտակ ավազով եւ փիրուզագույն ջրով:Հատկապես հրաշալի վայրեր կան դայվինգով զբաղվելու համար: Հարավային ափերը իդեալական են ձմեռային երկար զբոսանքների համար, եթե ցանկանում եք առանձնանալ և միայնակ վայելել ծովը:

Գոլֆ - Կիպրոսն իսկական դրախտ է գոլֆի համար, այստեղ կարող եք վայելել այն ամբողջ տարվա ընթացքում, Միջերկրականի իդեալական կլիմայում: Եկեք և վայելեք սիրողական գոլֆը կամ փորձեք ձեր բախտը և մասնակցեք կղզում կազմակերպվող գոլֆի բաց մրցաշարերին: Դուք կարող եք գտնել այստեղ ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է գոլֆի համար` սկսած տարբեր ակումբներից և սարքավորումներից, մինչև վերապատրաստման համար մասնավոր դասեր:

Դայվինգ - Ստորջրյա ափամերձ րիֆերը հարուստ են տարբեր տեսակի գունավոր ձկներով, ծովային սպունգերներով, կորալներով, ծովային անեմոններով, ութոտնուկներով, կակղամորթերով և ծովային ոզնիներով: Ժամանակ առ ժամանակ կարելի է հանդիպել  ծովային կրիաների, որոնց թիվը կղզու տարածքում զգալիորեն ավելացել է, շնորհիվ կրիաների պահպանության և պաշտպանության ծրագրերի: Վառ ստորջրյա քարանձավները, թունելները, ինչպես նաև շատ այլ հետաքրքիր երթուղիներ, պարզապես սպասում են, որպեսզի լինեն ուսումնասիրված:

Նավարկում - Զգա քեզ ինչպես միլիոնատեր` մեկ օր անկցկացնելով հարմարավետ զբոսանավում, զբոսնելով ճերմակ ափերի երկայնքով, վայելելով ծովից փչող քամին: Ձեր բոլոր ցանկությունները կիրականացվեն զբոսանավի անձնակազմի կողմից, որպեսզի դուք պարզապես տաքանաք արևի տակ և հանգստանաք:

Հեծանվավազք - Հեծանվավարությունը հնարավորություն կտա տեսնել այն ամենը, ինչը  միգուցե չեք նկատել մեքենայի պատուհանից:  Հնարավորություն է հանդիպել տեղական ցնցող լանդշաֆտներին, որոնցից անհնար է հեռացնել հայացքը, վայելել վայրի բնության հնչյունները մեկուսի քարանձավներում:

Սպասարկում և Փաստեր

Խոհանոց - Կիպրոսի խոհանոցը Միջերկրական, հունական, թուրքական, Մերձավոր Արևելքի և Փոքր Ասիայի ավանդույթների խարնուրդն է: Ուտեստների մեջ գերակշռում են  թարմ տեղական բաղադրիչները, բուսական համեմունքներոը և  ձիթապտղի յուղը: Անցյալ ժամանակների  ճամփորդները և բանաստեղծները  հիացմունքով էին արտահայտվում կղզու խոհանոցի մասին, իսկ այսօր նույնիսկ բժիշկներն են  գովասանքի խոսքեր ասում այնտեղ աճող մրգերի  և բանջարեղենի, ձկան, մսի, ձիթապտղի ձեթի և գինու մասին, այս ամենի գայթակղությանը ուղղակի անհնար է դիմադրել: Մի երկրում, որտեղ մի քանի ընտանիքների սերունդներ ապրում են կողք կողքի տարիներ շարունակ, զարմանալի չէ, որ խոհանոցը մեծ տեղ է զբաղեցնում նրանց կյանքում, իսկ տարբեր ընտանիքների բաղադրատոմսերը փոխանցում են սերնդեսերունդ: Հաճելի է պարզապես նստել և վայելել  համեղ ճաշատեսակներ  շրջապատված ընկերներով և ընտանիքի անդամներով, այսպիսով հանգստություն տալով մտքին և հոգուն: Զարմանալի չէ, որ Կիպրոսի բնակիչները հայտնի են իրենց հյուրընկալությամբ, որն արդեն վերածվել է արվեստի և իսկական տոնակատարության:

Տրանսպորտ

Ավտոբուսներ - Գոյություն ունեն երեք տեսակի ավտոբուսային  ծառայություններ`
- Միջքաղաքային ավտոբուսներ, որ կապում են բոլոր քաղաքներն իրար
- Գյուղական ավտոբուսներ, որոնք կապում են գրեթե բոլոր գյուղերը մոտակա քաղաքին
- Քաղաքային ավտոբուսներ, որոնք կապում են  քաղաքի տարբեր շրջաններն իրար`  ցերեկային ժամերին:

Տաքսի - Կան երեք տեսակի տաքսու ծառայություններ` միջքաղաքային ծառայություն, որը հնարավորություն է տալիս կիսել տաքսին ևս 4 - 7  ուղևորների հետ: Այն ապահովում է կապը բոլոր խոշոր քաղաքների հետ: Աշխատում է յուրաքանչյուր  երկուշաբթիից ուրբաթ կես ժամը մեկ, սկսած 06:00  մինչև 18:00: Շաբաթ և կիրակի ծառայությունն ավարտվում է մեկ ժամ շուտ` ժամը 17:00-ին: Տեղեր ամրագրելու համար կարող եք գրանցվել հեռախոսով կամ օնլայն` համապատասխան ընկերություններում: Միջգյուղական տաքսիներ, վայրերում, որը տանում է միայն բազայից բազա: Այս տաքսիները հագեցած չեն հաշվիչ սարքերով, գումարի չափը որոշվում է ըստ կիլոմետրերի: Քաղաքային տաքսիներ, որոնք գործում են քաղաքների տարածքում:

Որտեղ կանգ առնել

Կիպրոսյան հյուրընկալությունը լեգենդար է` Ձեզ կդիմավորեն սիրով և ջերմությամբ, մի զամբյուղ թարմ մրգեր և մի շիշ գինի ժամանելիս և, իհարկե, ուշադրություն և ընկերասիրություն աշխատակազմի կողմից, և այս ամենը միայն նրա համար, որպեսզի Դուք զգաք Ձեզ ինչպես տանը: Կիպրոսում Ձեզ սպասում են մատչելի գներ եւ հյուրանոցներ տարբեր ճաշակի տեր մարդկանց համար և իհարկե հարմարեցված ձեր գրպանին: Կղզում կիրականացվեն Ձեր բոլոր ցանկությունները` կլինի դա շքեղ հինգ աստղանի հյուրանոց ափին, բոլոր հարմարավետություններով, սպա կենտրոնով, կլինի  վիլլա  լողավազանով, թե մեկուսի տնակ լեռներում, բնության գրկում կամ քաղաքի  արվարձաններում, բոլոր դեպքերում Դուք Ձեզ հարմարավետ և լիարժեք կզգաք:

Օգտակար է իմանալ

Կլիմա - Կիպրոսն ունի Միջերկրական կլիմա` տաք չոր ամառներ, որոնք սկսվում են մայիսի կեսերին և շարունակվում ենի մինչև սեպտեմբերի կեսերը, բավականին մեղմ ձմեռ, տևում է  նոյեմբերից մինչեւ մարտի կեսերը և կարճ գարուններ և աշուններ: Գրեթե ամբողջ տարի երկինքը պարզ է և արևոտ: Ծովի բոլոր բաց մասերում ջրի ջերմաստիճանը հունիսին և նոյեմբերին գերազանցում է 22° C-ը , իսկ օգոստոսին հասնում է մինչև 27 ° C-ի: Նույնիսկ երեք ամենացուրտ ամիսներին` հունվարից մինչև մարտ, ծովի միջին ջերմաստիճանը չի իջնում  16-17 ° C-ից:

Լեզու - Հունարենն ու թուրքերենը հիմնական լեզուներ են, որով խոսում են հունական եւ թուրքական համայնքները: Ամենուր խոսում են անգլերեն, իսկ զբոսաշրջության մեջ խոսում են նաև ֆրանսերեն եւ գերմաներեն:

Արտարժույթ - տարադրամի փոխանակում - Կիպրոսի Հանրապետության տարադրամը ֆունտն էր - CYP £.:  2008 թվականի հունվարի 1-ից կիպրոսի ֆունտը փոխարինվեց եվրոյի, որն օգտագործվում է, որպես Կիպրոսի պաշտոնական արժույթ, ֆիքսված փոխարժեքով` 1 € = CY £ 0,585274: Եվրոյի թղթադրամներն են` 5, 10, 20, 50, 100, 200 եւ 500 եվրո: Նրանք բոլորն ունեն տարբեր գույներ ու չափսեր. որքան արժեքը բարձր է, այնքան մեծ է: Մեկ Euro - 100 ցենտ է: Մետաղադրամները հետեւյալն են`  1, 2, 5, 10, 20 եւ 50 ցենտ, € 1 եւ 2 €. Մետաղադրամի մի կողմը  մետաղադրամ նույնն է բոլոր երկրներում, իսկ մյուս կողմը արտացոլում յուրաքանչյուր երկրի ազգային առանձնահատկությունները: Եվրո մետաղադրամները կարելի օգտագործմել եվրո գոտու բոլոր երկրներում, անկախ մետաղադրամի ազգային խորհրդանիշից: Կիպրոսի բոլոր բանկերը  առաջարկում են արժութային փոխանակման ծառայություն և հրապարակում է Կիպրոսի Եվրոյի ամենօրյա փոխարժեքը, բոլոր արտասահմանյան արտարժույթների նկատմամբ:  Բացի այդ, արժույթը կարող եք փոխանակել հյուրանոցներում: Փոխարժեքների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք  ձեռք բերել  Կիպրոսի Կենտրոնական Բանկից (Central Bank of Cyprus), նաև կարող եք օգտագործել արտարժույթի փոխակերպիչ: Հյուրանոցները, խոշոր խանութները ու ռեստորանները ընդունում են կրեդիտային քարտեր, ճանապարհային չեկեր, եվրոչեկեր և արտասահմանյան արժույթի թղթադրամներից շատերը:

Դուք կարող եք հավանել