Լավագույն ժամանակահատվածը ԱՄԷ-ն վայելելու համար
Դեպի ԱՄԷ մեկնելու լավագույն ժամանակահատվածը սովորաբար համարվում է հոկտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածը: Սակայն եղանակը ոչ հազվադեպ մատուցում է անակնկալներ և դեկտեմբեր-հունվար ամիսներին կարող է լինել բավականին ցուրտ (տեղի չափանիշներով, +13-19°С, հատկապես գիշերը): Հենց այդ ժամանակահատվածում են լինում ամենաառատ տեղումները, հատկապես Ռաս-Էլ-Խայմայում (17-35 մմ ամսական): Ընդ որում Ամանորյա տոներին զբոսաշրջային պիկն է գրանցվում և տեղերը հյուրանոցներում պետք է ամրագրել վաղ: Գները նույնպես աճում են:
Ամռանը ԱՄԷ մեկնել խորհուրդ չի տրվում քանի որ կտրուկ բարձրանում է օդի ջերմաստիճանը (միջինում 42°С, որոշ դեպքերում մինչև 50°С և ավելի պիկերով), օդի խոնավությունը և արևային ճառագայթումները հյուրանոցից դուրս գտնվելը դարձնում են անտանելի: Սակայն այս ժամանակահատվածը հարմար է գնումների համար, քանի որ այս ժամանակահատվածում գներն ամենամատչելին են ինչպես հյուրանոցներում, այնպես էլ առևտրային կենտրոններում:
Առանձնահատուկ պետք է նշել, որ ուղևորությունը Ռամադանի շրջանում կարող է նույնպես անհարմարություններ պատճառել, իսլամական աշխարհի ավանդական սահմանափակումներով պայմանավորված: Զբոսաշրջիկներին դրանք մեծամասամբ չեն վերաբերվում, սակայն անդրադառնում են տրանսպորտի և առևտրային կենտրոնների աշխատանքին: