ԱՄԷ` արաբական էկզոտիկա և հրաշալի ծառայություններ
ԱՄԷ-այն և արևելյան հեքիաթի գրավչություն է, և սպասարկման արևմտյան չափանիշներ: Անմոռանալի գնումներ, հսկայական առևտրային կենտրոններ, առաջնակարգ զարդերի խանութներ: Արաբական շեյխերի, ապշեցուցիչ երկնաքերերի, աշխարհում ամենալավ երկնաքերերի երկիր: Յուրաքանչյուր Էմիրատի ծովափի ավազը սպիտակի իր երանգն ունի, իսկ անապատներում այգիներ են ծաղկում: Էմիրատներում զբոսաշրջիկներին սպասում է ուրախ ընդունելություն, մթնոլորտն ընկերական է և անվտանգ:
Երկրի մասին
ԱՄԷ պետությունը տեղակայված է Ասիայի հարավ-արևմտյան մասում, Արաբական թերակղզու արևելյան հատվածում: Արևմուտքում և հարավում սահմանակից է Սաուդյան Արաբիային, իսկ արևելքում Օմանին:
Ընդհանուր տեղեկություններ
Բնակչության թիվը. Երկրում բնակվում է 9.5 մլն մարդ, որոնցից միայն 1.5 մլն է էմիրատների քաղացի, իսկ մնացած 8 մլն արտասահմանցիներ են, ովքեր այնտեղ են գտնվում ժամանակավոր աշխատողի կարգավիճակում:
Կլիմա
Ամռանը Էմիրատներում անտանելի շոգ է, միջին ջերմաստիճանը մոտ 45 աստիճան է: Հանգստի համար ամենանպաստավոր ամիսներն են` սեպտեմբերը, հոկտեմբերը, մարտը, ապրիլը:
Կառավարման ձևը.
Ըստ կառավարման ձևի այն բացարձակ միապետություն է, որտեղ իշխանությունը փոխանցվում է ժառանգական կարգով:
Արժույթ
ԱՄԷ-ի դրամական արժույթը դիրհամն է, 1 դիրհամը` 100 ֆիլս է: Այն խիստ կապված է դոլարի հետ, դրա փոխարժեքը գրեթե չի փոխվում: 1 ԱՄՆ դոլարը = 3.67 դիրհամի:
Պատմությունը և տնտեսությունը.
Էմիրատները որպես պետություն գոյություն ունեն 1971 թվականից: Այդ ժամանակ երկիրն հիմնականում զբաղվում էր առևտրով, մարգարտի արդյունահանմամբ և ձկնորսությամբ: Մի քանի տասնամյակների ընթացքում այս երկիրը անսահման մեռյալ անապատից վերածվել է Մերձավոր Արևելքի ամենահզոր տնտեսական կենտրոններից մեկի: Երկրի ողջ տնտեսական հարստությունն աճել է նավթային եկամուտներից: Բայց այսօր շեյխերը հասկացել են, որ նաֆթից կախված լինելը վտանգավոր է և սկսել են զբաղվել տնտեսության դիվերսիֆիկացիայով, շեշտադրումը կատարված է զբոսաշրջության, ծովափնյա հանգստի, անշարժ գույքի վաճառքի և գյուղատնտեսության վրա:
Այժմ երկիրը բաղկացած է 7 էմիրատներից, որոնցից յուրաքանչյուրն յուրովի բացառիկ է և սքանչելի.
- Աբու-Դաբի
- Դուբայ
- Շարջա
- Ֆուջեյրա
- Ռաս-էլ-Խայմա
- Աջման
- Ում-ալ-Քուվեյն
Հանգստի համար ամենահայտնիներն են` Դուբայը, Աբու-Դաբին և Շարջան:
Ինչո՞վ կարող են հպարտանալ էմիրատների խոշորագույն քաղաքները
Սկսենք 7 Էմիրատներից ամենամեծից, երկրի մայրաքաղաքից, Աբու-Դաբի: Ընդամենը 50 տարի առաջ Աբու-Դաբին աղքատ ձկնորսական քաղաք էր: Տեսնել, թե ինչպիսին էր այն նախկինում կարելի է պատմական ժառանգության թանգարանում` Heritage Village, կառուցված 1997 թվականին: Աբու-Դաբիում ամենատարածված զբաղմունքը Ֆեռարի պարկն է, այն զվարճանքի ամենամեծ փակ պարկն է ողջ աշխարհում, որի տանիքի տակ տեղավորվում են ավելի քան 20 յուրօրինակ ատրակցիոններ:
Աբու-Դաբին կառուցված է վերջին ճարտարապետական նորաձևությամբ, այդ իսկ պատճառով այդքան հետաքրքիր է զբոսաշրջիկներին, ովքեր նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել շքեղ միջավայրում: Աբու-Դաբիում շատ են յուրահատուկ հինգաստղանի հյուրանոցները, սակայն կան նաև «չորսեր» և «երեքներ»: Որոշ հյուրանոցներ շեշտը դնելով առանձնացված հանգստի վրա, գտնվում են քաղաքից փոքր-ինչ հեռու, սակայն այդ դեպքում մեծ առևտրային կենտրոններ տրանսֆերն իրականացվում է անվճար:
Թոփ զվարճանքներ
- Շեյխ Զայդի մզկիթ
- Պատմական ժառանգության «Heritage Village» թանգարան
- Ֆեռարի պարկ
- «Յաս Մարինա»
- Կորնիշ ծովափ
- Emirates Palace հյուրանոց
- Jumeirah At Etihad Towers դիտահարթակ
Դուբայ. Հանգստի ամենահայտնի էմիրատը Դուբայն է` չափերով երկրորդը ԱՄԷ-ի կազմում: Հենց այստեղ են կենտրոնացած խելահեղ երկնաքերերը, թանկարժեք հյուրանոցները: Դուբայում է գտնվում ամենաթանկարժեք հյուրանոցը ողջ պատմության ընթացքում` «Բուրժ-ալ-Արաբ», հենց այստեղ է վեր խոյանում 124-հարկանի աշտարակ «Բուրժ Խալիֆան», և հենց այտեղ են տեղակայված ԱՄԷ-ի համար ռեկորդային թվով մեգա-մոլեր: Դուբայը բազմազան զբոսաշրջանի ուղիների, վառ տպավորությունների, նոր զվարճանքների և տեսարժան վայրերի էմիրատ է:
Թոփ զվարճանքներ
- Բուրջ Խալիֆա
- Պալմա Ջումեյրա
- Բուրջ-էլ-Արաբ
- Դոու նավակով զբոսանք
- Ոսկու և համեմունքների շուկաներ
- Դուբայի թանգարան և Ալ-Ֆահիդի Ամրոց
- Դուբայ Մոլ և շատրվանների շոու
- Էմիրատների մոլ
- Զվարճանքների պարկ «Ski Dubai»
- Դուբայ Մարինա
Շարջա. Մեծությամբ 3-րդ էմիրատն է: Շարջա այցելությունը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր խմիչքի հակառակորդն են, ցանկանում են ընտանիքով հանգստանալ և շատ են հետաքրքրվում արաբական մշակույթով ու շահավետ գնումներով: Այստեղ հյուրանոցները շատ չեն, սակայն գրեթե բոլորը տեղակայված են ծովափնյա առաջին գծում և դրանց արժեքն ավելի ցածր է, քան Դուբայում: Շրջանում կան բազմաթիվ պատմական տեսարժան վայրեր, թանգարաններ և պատկերասրահներ, այնպես որ արևելյան մշակույթն իրականում գնահատողները, իրենց ուրախացնելու առիթներ կգտնեն:
Թոփ զբարճանքներ
- Պատկերային արվեստի թանգարան
- «Կապույտ շուկա» անվամբ կենտրոնական շուկան
- Իսլամական քաղաքակրթության թանգարանը
- «Բեյը Ալ Նաբուդա» ամրոցը
- Ալ Կասբա, «Էմիրատների աչք» դիտանիվ
Ռաս-ալ Խայմա. Ամենահյուսիսային և բերքատու էմիրատն է, որը սկսել է զբոսաշրջիկների առջև բացվել համեմատաբար վերջերս: Այստեղ չկան այն քանակությամբ երկնաքերեր, ինչպես Աբու-Դաբիում կամ Դուբայում, սակայն կան բավականաչափ հյուրանոցներ նպատակաուղղված ընտանեկան հանգստին և All Inclusive համակարգին: Ավելին, Ռաս-ալ Խայմում չոր օրենքը չի գործում: Այս ամենը էմիրատը դարձնում է ավելի գրավիչ նրանց համար, ովքեր նախընտրում են անցկացնել հանգիստը դասական ծովափնյա վայրում:
Թոփ զվարճանքներ
- Ռաս-ալ-Խայմի ազգային թանգարան
- Ֆորտ Դայ
- Մարգարտի թանգարան
- Ռադոնային աղբյուր «Khatt Springs»
- Պատմական հուշարձան «Husn al-Shimal»
- Ակվապարկ «Iceland Water Park»
Ֆուջեյրա. Միակ էմիրատը, որը գտնվում է Հնդկական օվկիանոսի ափին: Այն գեղեցիկ տեղանք է` բնական տրոպիկական այգիներով, կանաչ բլուրներով և լեռներով: Կլիման այստեղ ավելի մեղմ է, բուսական և կենդանական աշխարհն ավելի բազմազան: Այստեղ հեշտությամբ կարելի է գտնել առևտրի կենտրոններ, նորաձև ռեստորաններ և ժամանակակից հանգստի այլ բաղադրիչներ:
Թոփ զվարճանքներ
- Ալ-Բիդախ մզկիթ
- Ֆուջեյրա ամրոց
- Ցլամարտ
- Ֆուջեյրայի թանգարան
- Ազգային պարկ Այն-Ալ-Մադհաբ
- Wadi Siji, Wadi Saham and Wadi Mai
- Friday Market շուկա, Մասաֆի
Ումմ-ալ-Քուվեյն. Անաղմուկ, շատ հանգիստ էմիրատ է Պարսից ծոցի ափին, Դուբայից ընդամենը 50 կմ հեռավորության վրա: Այստեղ պահպանվում է ավանդական կենցաղը: Հիասքանչ լողափերը լրացնում են նաև պատմա-ճարտարապետական հուշարձանները զվարճանքների պարկը, հենց այստեղ է գտնվում ԱՄԷ-ի ձիավարության դպրոցը: Հյուրանոցների քանակն այնքան էլ շատ չէ, սակայն դրանք թանկ չեն և հրաշալիորեն հարմար են երեխաների հետ հանգիստ արձակուրդի համար:
Թոփ զվարճանքներ
- Ումմ-ալ-Քուվեյն ամրոց և թանգարան
- Հնագիտական պեղումներ Al-Dur
- Սինայ կղզի
- «Dreamland» ակվապարկ
Աջման. Յոթ էմիրատների մեջ տարածքով ամենափոքրն է: Այստեղ այնքան էլ շատ չեն հյուրանոցները, և բոլորը դասվում են «դելյուքս» դասին, ունեն սեփական լողափերը, մեծ տարածք և ամենաժամանակակից ինֆրակառուցվածքը: Եթե Դուք սիրում եք ծովափնյա հանգիստ խաղաղ միջավայրում, ալիքների աղմուկը և ձյունաճերմակ ավազ, ապա Աջմանը ճիշտ ընտրություն է: Իսկ եթե ցանկանում եք ակտիվ հանգիստ հյուրանոցից դուրս, ապա միշտ կարող եք ուղևորվել Դուբայ:
Թոփ զվարճանքներ
- Աջմանի թանգարան
- Դոու նավակայան
- Mowaihat հնագիտական պեղումներ
- Աջմանի լողափեր