Վարշավա
Վարշավան արդեն 400 տարի հանդիսանում է Լեհաստանի մայրաքաղաքը:Այն երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնն է:Վարշավայի խորհրդանիշը ջրահարսն է, որը պատկերված է քաղաքի զինանշանի վրա: Քաղաքն ունի հնագույն պատմություն, ինչեր ասես, որ չի տեսել այս քաղաքը` ավերվածություն, պատերազմ և կորուստ, բայց այսօր Վարշավան հրաշալի քաղաք է և այստեղ այցելելու մի շարք պատճառներ կան: Քաղաքի մակերեսի ¼ ծածկված է անտառով, իսկ հնագույն կառույցները կգրավեն յուրաքանչյուր զբոսաշրջիկի ուշադրությունը: Վարշավան նաև Եվրոպայի խոշոր մեգապոլիսներից է, այնպես որ բոլորը կգտնեն իրենց հոգեհարազատ ինչ-որ բան այստեղ:
1. Թագավորական ամրոց (Zamek Królewski) - Ամրոցը, որը կառուցվել է XV դարում, եղել է Մազոնյան իշխանների նստավայրը: Կրակովից մայրաքաղաք տեղափոխությունից հետո, այն դարձավ թագավորի և կառավարության նստավայրը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գրեթե ամբողջովին ավերվել է , վերակառուցվել է 1971-1988 թվականներին: Ամրոցի առավել նշանավոր հատվածը` աշտարակի ժամացույցն է, այստեղից սկսվում է Հին քաղաքը: Ամրոցի թանգարանում են գտնվում Ռեմբրանդտի երկու հայտնի գործերը` Գլխարկով աղջիկը և Գիտնականը պյուպտրիի առջև, ինչպես նաև Բերնարդո Բելլոտտոյի գործերը, որոնք մեծ դեր խաղացին քաղաքի վերակառուցման գործում:
2. Վիլանովների պալատ (Pałac w Wilanowie) - Լեհաստանի ազգային մշակույթի կարևորագույն հուշարձաններից է, որը նախկինում եղել է Յան Սոբիեսկի III-ի նստավայրը: 1805 թվականին հետագա սեփականատերերի` Վիլանովների ջանքերով, բացվեց Լեհաստանի առաջին թանգարաններից մեկը: Վիլանովսկիների պատմությունը սկսվեց 1677 թվականի ապրիլից, երբ Միլանով անունով գյուղը դարձավ Յան Սոբիեսկի III-ի սեփականությունը: Շուտով այն անվանափոցվեց և դարձավ «Villa Nova», իսկ հետո դարձավ Վիլանով: Կալվածքը ի սկզբանե զբաղեցնում էր փոքր տարածք, 1677-1696 թվականներին կառույցը ընդլայնեց իր տարածքը, իսկ ճարտարապետության մեջ սկսեցին նկատվել իտալական ամառանոցների և Ֆրանսիայի պալատական ոճերը:
3.Ազգային թանգարան (Muzeum Narodowe) - Այտեղ հավաքված են ավելի քան 800 հազար թանգարանային նմուշներ: Հավաքածուն ներառում է գեղանկարչության, քանդակագործության, գծագրության, նկարազարդումների, լուսանկարների, հին մետաղադրամների եւ կիրառական արվեստի նմուշներ: Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կտավների վերադարձը, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերցրել էին Վարշավայի Ազգային թանգարանից: Թանգարանի առավելություններից մեկն այն է, որ կտավները ունեն հատուկ LED լուսավորություն, որն օգնում է ավելի մանրամասն ուսումնասիրել կտավները և գնահատել այն: Թանգարանը տեղակայված է Պոնյատովսկի կամրջի մոտ և իրենից ներկայացնում է ժամանակակից կառույց: Հանգստի գրավիչ տեղ է պրոֆեսոր Ստանիսլավ Լորենցի անվան հրապարակը, ինչպես նաև հարևանությամբ գտնվող Cafe Lorentz-ը:
4. Ֆրեդերիկ Շոպենի թանգարան (Muzeum Fryderyka Chopina) - Այստեղ են հավաքված Շոպենից մնացած մասունքները: Թանգարանը տեղակայված է Օստրոժսկիների ամրոցում: 1935 թվականին, այդ ժամանակ դեռ Շոպենի անվան համալսարանը, սկսեց Շոպենի հավաքածուի համալրումը: Թանգարանում ներկայացված են նրա ստորագրությունները, նամակները, ձեռագրերը, ստեղծագործությունները, անձնական իրերը և դաշնամուրը: Հատկապես թանկարժեք և հուզիչ են կոմպոզիտորի հետմահու դիմակները և ձեռքերի թերծված տարբերակը:
5. Թագավորական պալատ (Pałac Prezydencki / Namiestnikowski) - Վարշավայի ամենախոշոր պալատներից մեկն է: Ստանիսլավ Կոնեցպոլսկին (Stanisław Koniecpolski) 1643 թվականին սկսեց կառույցին պալատական տեսք հաղորդելու աշխատանքը:Պալատը պետք է դառնար նստավայր, սակայն 1674 թվականին այն դարձավ Ռազդիվիլլների սեփականությունը, այնտեղ անցկացնում էին միջոցառումներ, հավաքներ: 1818 թվականին դարձավ Լեհական կառավարության նստավայրը և վերակառուցվեց դասական ոճով: 1821 թվականից պալատը զարդարում են երկու քարե առյուծները (հեղինակ Կամիլլո Լաուդինի): 1994 թվականից հադիսանում է Լեհաստանի նախագահի նստավայրը:
6.Հին քաղաք (STARE MIASTO) - Սա քաղաքի պատմական և ամենահին մասն է: Հիմնդադրվել է XIII դարում, որպես իշխանական ամրոց և շրջապատված էր պատով: Երկրոդ համշխարհային պատերազմի ժամանակ այն ամբողջովին ավերվել է, սակայն 1980 թվականի այն ոչ միայն վերականգնվեց, այլ նաև դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ -ի անդամ: Ներկայումս այն զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է:
7. Հին քաղաքի շուկա (Rynek Starego Miasta) - XIV/XV դարում կառուցված այս հրապարակը Վարշավայի ամենակենդանի վայրերից մեկն է: Այստեղ անցակցվում են տարբեր միջոցառումներ, տոնակատարություններ: Տարիների ընթացքում հրապարակի ձևը չի ենթարկվել փոփոխությունների, մինչ օրս էլ այն շրջապատված է քարե գունավոր շենքերով: Շուկան միշտ լի է զբոսաշրջիկներով, այստեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել և հուշանվերներ գնել:
8. Քարե աստիճաններ (Kamienne Schodki) - XV դարի այս քարե աստիճանները, հին ժամանակներում տանում էին դեպի ամրոցի պատերի ելքը: Սկզբնական ժամանակներում այն փայտյա էր, իսկ XVIII դարի վերջում այն վերափոխեցին քարե աստիճանների: Հատկապես հետաքրքիր է այն փաստը, որ այստեղով քայելել է Նապոլեոն Բոնապարտը իր այցի ժամանակ: Այսպիսով այցելելով Վարշավա, բաց չթողնեք հնարավորությունը քայլել Նապոլեոն Բոնապարտի հետքերով:
9. Բարբական և ամրոցի պարիսպները (Barbakan i mury obronne) - Կառուցվել է 1548 թվականին, Յան Բապտիստայի կողմից: Բարբականում (անցումը Հին քաղաքից դեպի նոր) կարելի է ծանոթանալ աշտարակների եւ պարիսպների մոդելների հետ, և հասկանալ թե ինչու է հենց այս հատվածը ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:
10. Սիգիզմունդ III թագավորի զորասյունը - Վլադիսլավ IV-ի (Władysław IV) կողմից 1644 թվականին կանգնեցված ամենահին աշխարհիկ հուշարձանը, ի պատիվ իր հորը, որը տեղափոխեց մայրաքաղաքը Կրակովից Վարշավա: Հուշարձանն ունի 22 մետր բարձրություն, իսկ թագավորի կերպարը 275 սմ է, աջ ձեռքի սուսերը խորհրդանշում է թագավորի խիզախությունը, ձախ ձեռքի խաչը` պատրաստակամությունը պայքարել անարդարության դեմ:
Որտեղ կանգ առնել
Վարշավան հարմար է գրեթե յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար: Այստեղ կան երկու հարյուրից ավելի հաստատություններ, որոնք հարմար են յուրաքանչյուր գրպանի համար: Լավագույն թաղամասը կանգ առնելու համար քաղաքի կենտրոնն է: Այստեղ են տեղակայված Վարշավայի հիմանական տեսարժան վայրերը, ինչպես նաև բազմաթիվ սրճարաններ, որտեղ կարող եք ավելի մոտիկից ծանոթանալ լեհական ուտեստներին: Հին քաղաքը (Stare Miasto) հրաշալի տարբերակ է կանգ առնելու համար, կարող եք շրջել ոտքով և ծանոթանալ քաղաքի պատմությանը: Այստեղ է գտնվում Թագավորական պալատը, Անհայտ զինվորի գերեզմանոցը, Սուրբ Հովհաննեսի տաճարը, մի շարք թանգարաններ, պատկերասրահներ, խանութներ, ռեստորաններ և բարեր:
Սպասարկում և Փաստեր
Խոհանոց - Վարշավայում կարելի է փորձել ոչ միայն լեհական, այլև արտասահմանյան ուտեստներ: Զբոսաշրջիկների կողմից սեր են վայելում հատկապես ճաշարանները, որոնք պահպանվել են դեռ խորհրդային ժամանակաշրջանից:
Լեհական «Կարկանդակներ» (pierogi) - Լեհական «կարկանդակները» (pierogi)` իրականում փքաբլիթներ, որոնք պատրաստված են մսով, սնկով եւ կարտոֆիլով, ինչպես նաև քաղցր` կեռասով, խնձորով և այլ մրգերով, և նույնիսկ շոկոլադով:
Բիգոս (Bigos) - Բիգոսը հայտնի ապուր է ոչ միայն Լեհաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Այն հաճախ նմանեցնում են բորշչին, սակայն բաղատրատոմսը մի փոքր տարբերվում է:
Կաղամբ լցոնած (gołąbki) - Լեհերը սիրում են նաև լցոնած կաղամբ (gołąbki), այն պատրաստվում է մսով և բրնձով, ինչպես նաև սնկով, կարտոֆիլով և հացահատիկներով: Այս ուտեստը համարվում է Լեհաստանի ազգային ուտեստը:
Լեհական նրբաբլիթ (Placki ziemniaczane) - Կարտոֆիլով նրբաբլիթներ են (placki ziemniaczane) պատրաստված քերած կամ եփած կարտոֆիլով, տապակած կարագով, մատուցվում է թթվասերով կամ խնձորի սոուսուվ:
Բլիթներ (Nalesniki) - Բլիթներ ջեմով, մրգերով, կաթնաշոռով և այլն:
Հասարակական փոխադրամիջոցներ
Շոպենի օդանավակայարանը գտնվում է քաղաքի կենտրոնից 10 կմ հեռավորության վրա:
Հասարակական փոխադրամիջոցներն են` մետրոն, ավտոբուսները, տրամվայը:
Տրամվայները մեկ կամ երկու նիշային են:
Ավտոբուսները` եռանիշ համարակալումով:
1xx, 2xx, 3xx - տրամվայի հասարակ գծերն են, որոնք կանգ են առնում բոլոր կայաններում:
4xx, 5xx - շտապ օգնության գծերն են (նշված են կարմիր գույնով):
7xx - ծայրամասային գծեր:
8xx - ծայրամասային գծեր, որոնք գործում են աշխատանքային օրերին:
NXX - գիշերային գծեր, որոնք գործում են 23.15 մինչև 4.30:
Վարշավայի մետրոն այսօր ունի մեկ գիծ, որը քաղաքի կենտրոնով միացնում է Ժոլիբոժ (Żoliborz) և Ուրսինով (Ursynów) շրջանները:
Օգտակար է իմանալ
Լեզու - Լեհաստանի պաշտոնական լեզուն լեհերենն է: Օտար լեզուններից առավել տարածված են անգլերնն ու գերմաներենը (զբոսաշրջիկների հիմնական հոսքը հարևան Գերմանիայից է):
Արտարժույթ - տարադրամի փոխանակում - Արտարժույթի միջազգային անվանումը` PLN:
Զլոտին բաժանվում է 100 գրոշի: Շրջանառության մեջ են 1, 2, 5, 10, 50 գրոշները, 1, 2 եւ 5 զլոտիները և 10, 20, 50, 100 և 200 թղթադրամները: Արտարժույթ կարելի է փոխանակել փոխանակման կետերում («Kantor"), պահումներ չեն լինում: Փոխանակման կետեր բանկերում հազվադեպ են հանդիպում, բացի այդ էլ քիչ շահավետ է, առձեռն փոխանակումն արգելվում է: Օտարերկրյա արժույթների շրջանառությունը երկրում պաշտոնապես արգելված է: Կրեդիտ քարտեր ընդունվում են բազմաթիվ հյուրանոցներում և ռեստորաններում և մեքենաների վարձակալության ընկերություններում: Բանկոմատներ առկա են բանկերում և խոշոր մանրածախ առևտրի կետերում: Որոշ բանկերի բանկոմատներ աշխատում են շուրջօրյա, բայց մուտքը բանկում սովորաբար արգելափակված է, անհրաժեշտ է էլեկտրոնային քարտը անցկացնել կողպեքով և բացել այն: Ճանապարհային չեկեր ընդունվում են գրեթե ամենուր: