Hopa Holding International LLC, իրավաբանական անձը, գրանցված հետևյալ հասցեում`Մոսկովյան 25, 0009, Երևան, Հայաստան («Գործակալություն») հանդես է գալիս որպես անձնական տվյալների օպերատոր և հարգանքով է վերաբերվում Ձեր անձնական տվյալների պահպանմանը և գործում է անձնական տվյալների պահպանման օրենքի (PDPA), ԵՄ-ի Անձնական տվյալների պահպանման մասին Գլխավոր Ռեգլամենտի ("GDPR"), Էլեկտրոնային կապի գաղտնիության մասին Օրենքի ("ESS") շրջանակներում:  Ստորև Դուք կարող եք ծանոթանալ, թե ինչպիսի անձնական տվյալներ կարող ենք ստանալ Ձեզնից, ինչ նպատակով կարող են դրանք մշակվել և ինչպիսի cookie ֆայլեր կարող են օգտագործվել https://hopa.am/ կայք մուտք գործելուց:

Ինչ են անձնական տվյալները? Անձնական տվյալները այն տվյալներն են, որոնք վերաբերում են ֆիզիկական անձի ում կարելի է իդենտիֆիկացնել անկախ այդպիսի տվյալների ձևից կամ ֆորմատից (օրինակ Ձեր անունը, էլ.փոստը, IP հասցեն կամ կարծիքը, որը կարող եք թողնել կայքում):

Ինչպիսի անձնական տվյալներ ենք մենք հավաքագրում և մշակում:

Մենք ստանում և պահպանում ենք Ձեր մասին այն տեղեկատվությունը, որը Դուք ներմուծում եք կայք, ներկայացնում եք հաճախորդների հետ կապի մասնագետին կամ Գործակալությանը ցանկացած այլ մեթոդով, միայն այն չափով, որքանով դա անհրաժեշտ է Ձեզ անհրաժեշտ ծառայությունները մատուցելու և պայմանագրային պարտավությունները կատարելու համար: Մենք ստանում ենք հետևյալ տեղեկատվությունը` անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, սեռ, քաղաքացիություն, բջջային հեռախոսահամար, էլ. Փոստի հասցե, անձնագրային տվյալներ:

Երրորդ անձանց մասին տեղեկատվություն (գնորդներ, ուղևորներ, հաճախորդներ): Եթե Դուք կատարում եք ծառայության ամրագրում  կամ վճարում 3-րդ անձի անունից, կամ 3-րդ անձի համար, ապա 3-րդ անձանց վերաբերյալ Ձեր տրամադրած տեղեկատվությունը հավաքվում և մշակվում է նույն պայմաններով, ինչպիսին Ձեր վերաբերյալ անձնական տեղեկատվությունը:  Այսպիսի տեղեկատվություն տրամադրելով Դուք հաստատում եք, որ 3-րդ անձը ծանոթ է այդ պայմաններին և հասկանում է դրանց հետևանքները, ինչպես նաև անվերապահ համաձայնություն է տալիս իր անձնական տվյալների հավաքմանը:

Անչափահասների վերաբերյալ տվյալների հավաքագրում: Գործակալությունն անչափահասների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ստանա միայն ծնողներից կամ օրինական ներկայացուցիչներից, այն էլ միայն ամրագրումների նպատակով:

Տվյալների հավաքագրման և դրանց մշակման օրինական հիմքերը:

ԱՆձնական տվյալների հավաքագրման օրինական հիմքերը կախված են հենց անձնական տվյալների բնույթից և կոնկրետ իրավիճակից: Չնայած դրան, մենք անձնական տվյալների մշակում իրականացնում ենք հիմնականում հետևյալ դեպքերում` 1) եթե մեզ այդ տվյալներն անհրաժեշտ են ծառայություններ մատուցելու կամ պայմանագրային պարտավորությունները կատարելու համար, 2) եթե մենք ունենք Ձեր թույլտվությունը, 3) եթե դրանք մշակումը ձեր օրինական շահերից է բխում և չի բացառվում Ձեր իրավունքներով: Որոշ դեպքերում մենք կարող ենք ունենալ Ձեր անձնական տվյալների հավաքագրելու իրավական պարտավորություններ:

Տվյալների պահպանումը:  Մենք պահպանում ենք Ձեր անձնական տվյալները, որոնք ստանում ենք Ձեզնից կամ դրա օրինական պահանջի դեպքում կամ էլ օրենքով սահմանված դրանց պահման ժամկետի սահմաններում:

Ձեր տվյալների փոխանցումը:

Ձեր կողմից ընտրված ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ է լինում Ձեր անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց, քանի որ եթե դա տեղի չունենա ծառայություններ նույնպես չենք կարողանա տարամադրել: Գործակալությունն իրավունք ունի Ձեր անձնական տվյալները փոխանցել օպերատորներին, հյուրանոցներին, ավիաընկերություններին, տրանսֆերային ընկերություններին, որոնք էլ անմիջականորեն ապահովելու են Ձեր կողմից ամրագրված ծառայությունները:

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

«HOPA HOLDING INTERNATIONAL LLC» Ընկերություն, Հասցե: Հայաստան, г.       Երևան, 0009, Մոսկովյան 25, Պետ. Գրանցում: 273.110.75609, Հեռախոս: +37460541410 էլ. փոստ: travel@hopa.am  

©HOPA.AM Բոլոր իրավունքները պաշտպանված են: