Ընդհանրացում
Տուրի մեկնարկը 08:30
Տուրի տևողությունը 2 օր
Գրաֆիկ։ Ապրիլ 15 - Հոկտեմբերի 15
Oր 1
Մեր երկօրյա տուրի առաջին օրը մենք կուղևորվենք դեպի Թբիլիսի։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին գտնվում է Երեւանից հյուսիս` 290 կմ հեռավորության վրա: Այս լեռնային քաղաքի հատակագծի վարարուն երակը Քուր գետն է, որն իր հոսքով հիանալիորեն միաձուլվում է քաղաքի ռիթմին: Այստեղ ամենուր իշխում են վառ գույներն ու ուրախ տրամադրությունը: Քաղաքը հարուստ է բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով:
Նարիկալա շրջանի վաղ միջնադարից պահպանված նեղ փողոցներից սկսվելով՝ էքսկուրսիան ավարտվում է Ռուսթավելիի ընդարձակ պողոտայով։ Թբիլիսիի ժամանակակից տեսքը վառ խառնուրդն է վսեմ ու հին տաճարների եւ կիսավեր ամրոցների, հին շրջանների եւ քանդակազարդ պատշգամբներով գունագեղ բակերի, սովետական շինությունների եւ գերժամանակակից բիզնես կենտրոնների, որոնց հակադրությունը կարելի է լավագույնս տեսնել թռչնի թռիչքի բարձություներից՝ ճոպանուղու օգնությամբ։
Այնուհետև կուղևորվենք դեպի Մցխեթ։ Կուր եւ Արագվ գետերի միախառնման տեղում է գտնվում քրիստոնյա Վրաստանի առաջին մայրաքաղաք Մցխեթը: Հինավուրց այս քաղաքն այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում է: Ավանդության համաձայն՝ այն հիմնադրել է վրացիների նախահայր Քարթլոսի որդի Մցխեթոսը: Հռիփսիմյան կույսերից Նունեն (Նինո), ով հրաշքով ազատվում է կույսերի նահատակության ժամանակ, փախչում է Մցխեթ եւ այստեղ քրիստոնեություն է քարոզում:
Հետո այցելում ենք Ջվարի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում՝ որպես Մցխեթ քաղաքի մաս, գտնվում է նաեւ Ջվարի վանքը (սուրբ Խաչ): Կառուցվել է 7-րդ դարի առաջին կեսին՝ այնտեղ, որտեղ քրիստոնեության քարոզիչ սուրբ կույս Նունեն (Նինո) խաչ էր կանգնեցրել: Տեսարանը նկարագրված է Լերմոնտովի «Մծիրի» պոեմում: Վանքը գտնվում է շրջակայքից 150 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռի վրա: Այստեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Մցխեթ քաղաք՝ Կուր եւ Արագվ գետերի միախառնման վայրը: Ջվարի վանքը քառաձեւ խաչ հատակագծով շինություն է, որի եզրերը ձեւավորված են կիսաշրջան աբսիդներով: Վանքն ավարտվում է ութ կլոր խորաններով թմբուկով: Շինությունը վերականագնվել է 2007 թվականին:
Գիշերակաց Թբիլիսիում։
Օր 2
Ուղևորության 2-րդ օրը կսկսենք Բորժոմի այցելությամբ։ Բորժոմ առողջարանային քաղաքը գտնվում է Կուր գետի ափերին ձեւավորված համանուն կիրճում: Ցածր լեռնային հանգստավայրը (810-850 մետր) չորս կողմից շրջապատված է լայնատերեւ ու փշատերեւ անտառներով պատված լեռնաշղթաներով: Հանքային ջուրը, որն ամենահայտնին է Վրաստանում, օգտակար է շնչառական, սրտանոթային, նյարդային, ստամոքսաաղիքային հիվանդությունների բուժման համար: Հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված քարաշեն ավազանները փաստում են, որ Բորժոմը հայտնի է եղել դեռեւս հին ժամանակներում: Քաղաքի տեսարժան վայրերից է Բորժոմի այգին, որտեղ գտնվում է Ռոմանովների պալատը, Միրզա Ռեզա խանի տունը, իսկ այգում գործող ճոպանուղին նստելով կարելի է լիարժեք վայելել Բորժոմի գեղեցկությունը:
Ավելի ուշ մենք կանգառներ կունենանք Ախլցխայում և Վարձիայում։ Վարձիայի քարանձավային վանական համալիրը կովկասյան ժայռափոր բնակավայրերի դասական օրինակ է, կառուցվել է 1156-1205 թվականներին: Համալիրը 900 մետր ձգվում է ժայռի երկայնքով, ունի մինչեւ 600 բնակելի խցեր, ժամատներ, բաղնիքներ, գրադարաններ: Մինչեւ ութ հարկ բարձրացող տաղավարները կապված են գաղտնի անցուղիներով: Վանքային համալիրի կենտրոնական մասում է գտնվում գլխավոր տաճարը` Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի պատերին վրացական ոսկեդարի միապետների (այդ թվում՝ Գեորգի III-ի ու Թամար թագուհու) որմնակարներն են: Դեպի Վարձիա ճանապարհին՝ Կուր գետի երկու ափերին, գտնվում են տարբեր ամրոցների, այդ թվում՝ Թմուկ բերդի պարիսպները: 1283 թվականի երկրաշարժի հետեւանքով 15 մ հաստությամբ ժայռաբեկորը պոկվել եւ գլորվել է Կուր գետը. տաղավարները բացվել են՝ կորցնելով պաշտպանական նշանակությունը եւ դառնալով մենաստան:
Տուրի ավարտից հետո վերադառնում ենք Երևան։
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Խմբակային տուրը մեկնարկում է յուրաքանչյուր շաբաթ (տևողությունը 2 օր)` քաղաքի կենտրոնից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։ Հավելավճարի դեպքում`շաբաթվա ցանկացած օր միևնույն տուրը կարելի է պատվիրել որպես անհատական տուր։ Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով։ Մինչեւ 12 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով http://hopa.am/contact-us։ Ստորև կարող եք ծանոթանալ նաև ամրագրման պայմաններին http://hopa.am/Terms-of-Use։ Տուրը մեկնարկում է Նալբանդյան 96 հասցեից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։
Օրեր : 2 | Գիշեր : 1 | Ժամեր :
Ներառումներ
- Տեղի զբոսավարներ/քարտեզներ
- Տրանսպորտ
- Օդորակիչ
- Էքսկուրսիոն օբյեկտների մուտքի տոմսեր
- Տեղավորում և 3-անգամյա սնունդ 3* հյուրանոցում
Բացառումներ
- Վիզայի վճարներ
- Տեղավորում մեկտեղանոց սենյակում (գործում է 12.000 դրամ հավելավճար)
- Տեղավորում և 3-անգամյա սնունդ 4* հյուրանոցում (գործում է հավելավճար` 10.000 դրամ)