ՄԱԴՐԻԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ…

place Մադրիդ, Իսպանիա Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Մադրիդ՝ Իսպանիայի մայրաքաղաք և նույնանուն նահանգի գլխավոր քաղաք, որը տեղակայված է Պիրենեյան թերակղզու սրտում՝ Կաստիլիա թագավորության պատմական կենտրոնում: Ներկայումս Մադրիդը խոշոր մեգապոլիս է՝ լի կյանքով, ուժով և իրական իսպանական խառնվածքով: Այժմ Մադրիդի բնակչության քանակը գերազանցում է 3.2 միլիոնը: Այն անկասկած Իսպանիայի ամենամեծ և ամենաազդեցիկ քաղաքն է, որը ծանրակշիռ դեր է խաղում երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

Ամբողջ տարի` շաբաթվա ցանկացած օր։ 

Տեղավորում: 3*** հյուրանոց, 4**** հյուրանոց, 5***** հյուրանոց


Օր 1 Մադրիդ

Ժամանում Մադրիդ: Տրանսֆեր և տեղավորում  հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 2 Ատրակցիոնների այգի​

Նախաճաշ: Այցելություն քաղաքի մոմե արձանիկների թանգարան,* ուր ներկայացված են պատմական դեմքերի, ֆիլմհերոսների, մարզիկների և մի շարք այլ հայտնի անձանց շուրջ 450 արձանիկներ: Այցելություն Կասա դել Կամպոյում տեղակայված Մադրիդի զվարճանքների այգի*` լի բազմաթիվ մեխանիկական և վիրտուալ ատրակցիոններով ու ներկայացումներով: Տեղում էքսկուրսավարը կօգնի զբոսաշրջիկներին կողմնորոշվել տեղանքում և գտնել հյուրանոց վերադառնալու ճանապարհը: Ազատ ժամանակ զվարճանքի համար: Գիշերակաց հյուրանոցում:   

Օր 3 Տոլեդո

Նախաճաշ: Այցելություն Իսպանիայի հին մայրաքաղաք Տոլեդո: Այցելություն քաղաքի ճարտարապետական կառույցներ, Մայր տաճար, Սան-Տոմե եկեղեցի և Սանտա Մարիա Բլանկա սինագոգ (մուտքի տոմսերը ներառված չեն): Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում: 

Օր 4 Թագավորական պալատ

Նախաճաշ: Ոտքով էքսկուրսիա Եվրոպական և իսպանական նկարիչների կտավներով հարուստ Եվրոպական և ազգային մշակույթի իրական գանձարան համարվող Թագավորական պալատ* : Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում: 

Օր 5 Մադրիդի Գանձերը​

Նախաճաշ: Շրջայց Մադրիդումˋ այցելություն Կոլումբոսի և Իսպանիայի հրապարակներ, Ռեկոլետաս և Կաստելյանո պողոտաներ, Պասեո Պրադո, Սիբելաս և Նեպտուն շատրվաններ, ցլամարտի Լաս Վենտաս արենա, Դեբոտ ամրոց և Սան Ֆրանցիսկո էլ Գրանդե տաճար: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում: 

Օր 6 Մադրիդ

Նախաճաշ: Ազատ օր: Հավելավճարի դիմաց ցանկացողները կարող են պատվիրել էքսկուրսիա դեպի Էսկորիալ և այցելություն Ֆլամենկո շոուի: Գիշերակաց հյուրանոցում: 

Օր 7 Կենդանաբանական այգի և ակեոնարիում

Նախաճաշ: Այցելություն Մադրիդի ակեոնարիում* և Կենդանաբանական այգի* ուր կարող եք ծանոթանալ տիեզերքի ամենահետաքրքիր կենդանիների ներկայացուցիչների այդ թվում նաև հազվադեպ պատահող կենդանիների ինչպիսին է օրինակ պանդան և կարող եք դիտել դելֆինների ու ծովառյուծների ներկայացում: Տեղում էքսկուրսավարը կօգնի զբոսաշրջիկներին կողմնորոշվել տեղանքում և գտնել հյուրանոց վերադառնելու ճանապարհը: Ազատ ժամանակ այգում զբոսնելու համար: Գիշերակաց հյուրանոցում: 

Օր 8 Օդանավակայան

Նախաճաշ: Տրանսֆեր օդանավակայան: Տուրի ավարտ: 


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Տուրերը նախատեսված են "Զբոսաշրջիկների համար, ովքեր նախընտրում են հստակ պլանավորված և մշակված երթուղիներով ճամփորդություններ, որոնց ընթացքում հնարավություն կունենան գումար և ժամանակ խնայելու հետ մեկտեղ այցելել ամենահետաքրքիր տեսարժան վայրեր: " Տուրերը մեկնարկում են Շաբաթվա ցանկացած օր (առնվազն 2 անձի համար): Ստանդարտ բնակեցում 2*, 3*, 4* և 5* հյուրանոցներում և պանսիոններում կախված սեզոնից: Ներառում են նախաճաշ (բուֆետ կամ կոնտինետալ) և բոլոր տեսակի հարմարություններով (զուգարանակոնք, լոգարան կամ ցնցուղ, հեռուստացույց և հեռախոս, օդորակիչ և ջեռուցման համակարգ) կահավորված համարներ: Որպես կանոն հյուրանոցները գտնվում են քաղաքի կենտրոնում: Ծանրաբեռնված ժամանակաշրջանում հնարավոր է զբոսաշրջիկների բնակեցում քաղաքի այլ հատվածներում կամ արվարձաններում: Համաձայն նախատեսված ծրագրի հնարավոր է փոխել քաղաքների այցելությունների հերթականությունը, փոխարինել հյուրանոցը մեկ այլ նույն կարգի հյուրանոցով, մի քաղաքի գիշերակացը՝ մեկ այլ քաղաքի գիշերակացով: Տուրերը գործում են ամբողջ տարի Ազգային տոների, կոնգրեսների (Сarnaval, GSM, Construmat, Fallas, Feria de Sevilla և այլն) ինչպես նաև Ամանորի, Սբ. Ծնունդի և Սբ. Զատիկի ժամանակ տուրերի արժեքները բարձրանում են: Հավելավճարի մասին տեղեկատվություն տրամադրվում է ամրագրման ժամանակ: Տրանսֆերներ "Կախված չվերթից նախատեսված են խմբակային տրանսֆերներ՝ էքսկուրսավարով կամ առանց նրա: Ինչպես ժամանման, այնպես էլ մեկնման ժամանակ խմբում ընդգրկվում են տարբեր չվերթների ուղևորներ, այդ իսկ պատճառով հնարավոր է օդանավակայանում այլ չվերթների ժամանմանը սպասելու անհրաժեշտություն առաջանա: Բարսելոնայում և Մադրիդում առանց սպասելաժամանակի միակողմանի տրանսֆերի հավելավճարը կազմում է 10 € մեկ անձի համար: Բարսելոնայում և Մադրիդում խմբակային տրանսֆերներ են իրականացվում առավոտյան 08:00-ից մինչ երեկոյան 19:00 ժամանող և առավոտյան 09:00-ից մինչև գիշերը 24:00 մեկնող չվերթների համար: Այլ ժամերի իրականացվող տրանսֆերների (մեկ ուղղություն) դեպքում մեկ անձի համար գործում է 10 € հավելավճար (առնվազն 2 անձ): Գիշերային (24:00-06:00)տրանսֆերների դեպքում անձը 20 € մեկ ուղղության համար (առնվազն 2 անձ): Չվերթից ուշանալու և այլ չվերթով թռչելու կամ ուղեբեռը կորցնելու դեպքում, խնդրում ենք շտապ զանգահարել մեր ներկայացուցիչներին ծրագրում նշված հեռախոսահամարով: Միայն այդ դեպքում մենք կարող ենք երաշխավորել Ձեր տրանսֆերը: Մեզ հետ չկապվելու և ինքնաթիռի ժամանումից ժամ ու կես անցնելուց հետո տրանսֆերը չեղարկվում է, և զբոսաշրջիկը հյուրանոց է հասնում ինքնուրույն: "Տրանսֆերներ դեպի Կոստա Բրավա/Կոստա Դորադա և հակառակը իրականացվում են Բարսելոնայից շաբաթ օրն առավոտյան 10:00-ին կամ ավելի ուշ մեկնող և 20:00-ից ոչ ուշ ժամանող չվերթների համար: Մեկ այլ օր կամ այլ ժամի Կոստա Բրավայի հյուրանոցից իրականացվող տրանսֆերի դեպքում մեկ անձի համար գործում է նվազագույնը 30 €, իսկ Կոստա Դորադայի հյուրանոցից տրանսֆերի դեպքում՝ նվազագույնը 50 € հավելավճար: Գիշերային տրանսֆերների (23:00-ից մինչ առավոտյան 07:00) դեպքում զբոսաշրջիկն ամբողջությամբ վճարում է անհատական տրանսֆերի համար կամ օգտվում է գնացքներից: Բարսելոնայում տրասֆերներ իրականացվում են Էլ Պրատ օդանավակայանից, իսկ Մադրիդում՝ Բարախասից: Փարիզում իրականացվում են տրանսֆերներ Շարլ Դը Գոլ, իսկ Հռոմում՝ Ֆյումիչինո օդանավակայաններից և ետ դեպի օդանավակայաններ: Այլ օդանավակայաններից կամ դեպի այլ օդանավակայաններ իրականացվող տրանսֆերների դեպքում գործում է հավելավճար (օր.՝ Ժերոնա, Ռեուս, Օրլի և այլ օդանավակայաններ): Տեղավորում հյուրանոցում "Հյուրերը հյուրանոցում տեղավորվում են ժամը 13:00-ից հետո և դուրս գրվում առավոտյան մինչ ժամը 10:00-ն: Վաղ առավոտյան կամ ուշ գիշերը ժամանելու դեպքում կարելի է հավելյալ վճարել մեկ գիշերվա համար կամ հնարավորության դեպքում թողնել ուղեբեռը ընդունարանում: Էքսկուրսիաներ Բոլոր էքսկուրսիաներն իրականացվում են խմբերով՝ ըստ սահմանված ժամանակացույցի, որոնց մասին տեղեկատվություն տրամադրում են էքսկուրսավարները: Էքսկուրսիայի ընթացքում որևէ կետում սահմանված ժամանակից ավելի երկար մնալ ցանկացող զբոսաշրջիկը հյուրանոց է վերադառնում ինքնուրույն: Ժամանակին տուրի չներկայանալու դեպքում ավտոբուսը մեկնում է առանց տվյալ զբոսաշրջիկի, և էքսկուրսիայի գումարը նրան ետ չի վերադարձվում: Էքսկուրսիաները սկսվում և ավարտվում են հյուրանոցում կամ քաղաքի կենտրոնում: Հնարավոր է փոփոխվեն էքսկուրսիաների մեկնարկային ժամերը կամ իրականացման հերթականությունը: Ուշ ժամանումներ Ընթրիք <<Իսպանական գյուղ>> ռեստորանում և երաժշտական շատրվանների ներկայացում երաշխավորվում է միայն մինչ ժամը 17:00-ն ժամանած զբոսաշրջիկների համար: Կախված ծրագրից՝ ընթրիքը կարելի է տեղափոխել շաբաթվա մեկ այլ օր (մեր գործակալության կողմից հաստատում ստանալու դեպքում): Երաժշտական շատրվանների ներկայացումն անվճար է, տեղի է ունենում շաբաթվա հստակ օրերի և ենթակա չէ փոխհատուցման: Տեղերը ավտոբուսում ՝ Տեղում որոշում է էքսկուրսավարըˋ ըստ փաստաթղթերի ներկայացման պահի և մասնակիցների տարիքի: Լրացուցիչ գիշերակացեր և հանգիստ ծովափին Համապատասխան հավելավճարի դեպքում հնարավոր է ժամանում տուրի մեկնարկից մի քանի օր առաջ և մեկնում ավարտից մի քանի օր հետո: Բոլոր տուրերի համար հատուկ արժեքով գործում է լրացուցիչ փաթեթ՝ <<Մեկշաբաթյա հանգիստ Լորետ Դե Մարում>>, ինչպես նաև Կանայան կղզիներում և Անդորայում հանգիստ ամրագրելու հնարավորություն: Ծրագիրը ներառում է Աստղանիշով (*) նշված թանգարանների և տաճարների մուտքի տոմսերը՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վերը նշված հավելավճարները՝ արտահայտված Եվրոյով, կրում են զուտ տեղեկատվական բնույթ և կարիքի դեպքում հնարավոր է վճարել հայաստանյան տուրօպերատորին՝ բացառապես ՀՀ դրամով ՝ ըստ գործող բանկային փոխարժեքի, կամ որոշ դեպքերում՝ Իսպանիայի տուր օպերատորին ՝ տեղում էքսկուրսի ժամանակ:

Վճարման տարբերակներ

Credit Card - Wire Transfer - American Express - Master/ Visa Card -

Օրեր : 8 | Գիշեր : 7 | Ժամեր :


Ներառումներ


  •     Տեղի զբոսավարներ/քարտեզներ
  •     Տրանսպորտ
  •     Զբոսավար / Ասիստենտ
  •     Օդորակիչ
  •     Հյուրանոցից տրանսֆեր
  •     Ավտոբուսային սպասարկում և ռուսախոս ուղեկցորդի ծառայություններ
  •     Խմբակային տրանսֆեր
  •     Նախաճաշ
  •     Զբոսավարի ծառայությունները
  •     Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը
  •     Մադրիդի մոմե արձանիկների թանգարանի մուտքի տոմսեր
  •     Մադրիդի զվարճանքների այգու մուտքի տոմսեր
  •     Էքսկուրսիա դեպի Մադրիդի Թագավորական պալատ
  •     Օկեոնարիումի մուտքի տոմսեր
  •     Կենդանաբանական այգու մուտքի տոմսեր

Բացառումներ


  •     Լրացուցիչ կացություն տուրից առաջ և հետո    
  •     Օդանավակայանի հարկեր    
  •     Վիզայի վճարներ    
  •     Ապահովագրություն    
  •     Թեյավճարներ    
  •     Ցանկացած լրացուցիչ տուրեր    
  •     Մուտքի տոմսերը և այն ամենն ինչը նշված չէ արժեքը ներառում է բաժնում և հենց ծրագրում    
  •     Ֆակուլտատիվ էքսկուրսիաները    
  •     Երթևեկություն հասարակական տրանսպորտով    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին