Սաքսոնյան Շվեյցարիա (Պրահայից)

place Պրահա Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

«Սաքսոնյան Շվեյցարիա» ավտոբուսային էքսկուրսիան ներառում է Քենիգշտայն ամրոցի այցելություն, Բաստայ բնության համալիրի այցելություն և ճաշ գեղեցիկ տեսարանով ռեստորանում:
Սաքսոնյան Շվեյցարիան արժանիորեն դասում են Գերմանիայի ամենագեղեցիկ և հմայիչ տարածաշրջանների շարքին: «Սաքսոնյան Շվեյցարիա» ազգային պարկը գտնվում է Սաքսոնիայի հարավում, Պրահայից մոտ 100 կմ հեռավորության վրա և ողջ աշխարհին հայտնի է բնության անկրկնելի լանդշաֆտներով: «Միլիոնավոր տարիներ քարում փակված» այսպես են երբեմն անվանում Կենտրոնական Եվրոպայում նմանը չունեցող այգին:
Էքսկուրսիայի ընթացքում Ձեզ սպասում է Քենիգշտայն ամրոցի այցելություն: Քենիգշտային մասին առաջին հիշատակումը 13-րդ դարի սկզբին է վերաբերում: Քենիգշտայն անվանումը թարգմանվում է որպես «Թագավորական քար»: 1581 թվականին Քենիգշտայն ամրոցը վերակառուցել են բերդի: Բերդը մի անգամ չէ, որ ապացուցել է իր անձեռնմխելիությունը, և ոչ ոք չի կարողացել այն գրավել: Քենինգշտայն ամրոց են այցելել բազմաթիվ թագավորներ, կայսրեր և հրամանատարներ: Մի քանի անգամ Քենինգշտայն է այցելել Պետրոս 1-ինը, ամրոցի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել Նապոլեոն Բոնապարտը: Քենինգշտայնի պարիսպը ամենաերկարն է Գերմանիայում`550 մետր: Պարիսպի բարձրությունն ավելի քան 40 մետր է:
Ամրոցը յուրօրինակ է մեծամասամբ շնորհիվ լեռան, որի վրա այն գտնվում է:
Դրանից հետո Դուք կտեղափոխվեք Բաստայ, որը խոյանում է Էլբայի նկատմամբ 198 մետր բարձրության վրա: Ձեր առջև կբացվեն Էլբայի և լեռների անմոռանալի տեսարաններ:


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Սկիզբը 08:30, տևողությունը 9 ժամ: Ուշադրությու՛ն: Էքսկուրսիան իրականացնող ընկերությունն իրավունք է վերապահում արտակարգ իրավիճակներում կամ այլ չնախատեսված դեպքերում չիրականացնել վերը նշված էքսկուրսիոն ծրագիրը կամ մտցնել որոշակի փոփոխություններ ծրագրում ինչի մասին հաճախորդները նախապես տեղյակ կպահվեն ուշ քան կատարումից 24 ժամ առաջ և այդ դեպքում բոլոր հաճախորդներին կառաջարկվեն այլընտրանքային տարբերակներ կամ անվճար չեղարկում: Էքսկուրսիայի ժամանակ պետք է ունենալ` անձնագիր, վիզա, ապահովագրություն:

Վճարման տարբերակներ

Credit Card - Wire Transfer -

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Զբոսավարի ծառայությունները
  •     Տրանսֆեր

Բացառումներ


  •     Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին