Ճուտ` եփված շամփուրին
Նախապես պատրաստված ճուտը, աղ անել, դնել շամփուրին և տապակել տաք ածուխի վրա (առանց կրակի) 20-ից 30 րոպե, պարբերաբար յուղով քսել և պտտել շամփուրն այնպես, որ ճուտը հավասարաչափ տապակվի: Մատուցել ճուտը թարմ կամ մարինացված վարունգներով, լոլիկով, զարդարել մաղադանոսի ճյուղերով; առանձին մատուցել նաև կիտրոնը:
Մեկ ճտի համար (250 - 300գ)-
20 գ կարագ,
25 գ կիտրոն,
80 գ վարունգ,
50 գ լոլիկ, աղ,
մաղադանոս`
ըստ ճաշակի: